«Հայաստանի պատմության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 74.
* '''Դրամագիտության բաժին'''
Դրամագիտական ֆոնդի մեծ մասը կազմում են մետաղադրամները՝ ոսկի, արծաթ, պղինձ: Դրամագիտական ֆոնդում պահվում են նաև մեդալներ, ժետոններ, շքանշաններ, կրծքանշաններ։ Կան նաև թղթադրամների և նամականիշների ժողովածուներ։
# Մետաղադրամների ֆոնդի զգալի մասը կազմում են գանձերը՝ հայտնաբերված պատահականորեն կամ հնագիտական պեղումների ընթացքում: Ի մասնավորի՝ Դվինի պեղումներից հայտնաբերված հարյուրավոր դրամները կազմեցին ֆոնդի միջնադարյան ժողովածուների կարևորագույն մասը, սրանց հետագայում ավելացան Գառնիի, ավելի ուշ՝ Արտաշատի պեղումներից հայտնաբերված հելլենիստական, հռոմեական և միջնադարյան ժամանակաշրջանների դրամները։ Հատկապես նշանավոր են Սառնակունքի՝ հելլենիստական արծաթե դրամների 1945թ., Սիսիանի՝ սասանյան և արաբական արծաթե դրամների 1986թ., Նորաշենի՝ բյուզանդական ոսկե դրամների 1979թ., տասնյակ արաբական, սելջուկյան, մոնղոլական, ուշպարսկական, ռուսական, թուրքական, արևմտաեվրոպական Օհանավանք, 1937թ. դրամների գանձերը։
# Թղթադրամների ժողովածուն ընդգրկում է XVIII-XX դդ. բազմաթիվ երկրների թողարկումներ, որոնց մեջ հատկապես արժեքավոր են հայկական և նախկին Ռուսական կայսրության տարածքում 1918-1922 թվականներին գործող տարբեր տերությունների և կառավարությունների վճարման միջոցները։
# Նամականիշների ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Առաջին Հանրապետության 1918-1920 թթ. թողարկումները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության` 1921-1923 թթ. թողարկումները` ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորագույն թողարկումները` 1992թ-ից ի վեր։ Ժողովածուի մեջ են XIX-XX դդ. տասնյակ երկրների թողարկած բազմաթիվ նմուշներ։
# Մեդալների Ժողովածուն ընդգրկում է XVII դ. մինչև մեր օրերը թողարկված հայկական, եվրոպական և այլ երկրների մեդալներ, շքանշաններ և կրծքանշաններ։ Առանձնապես հետաքրքիր են հայոց պատմության հիշարժան դեպքերին և անձանց նվիրված մեդալները։ Ժողովածուի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում XVI-XX դդ. ֆրանսիական 900 արծաթե մեդալները, որոնք Փարիզի դրամահատարանում բնօրինակ կնիքներով հատված պատճեններ են։
* '''Ազգագրության բաժին'''
Ազգագրական ֆոնդը ներառում է XVI-XX դդ. պատկանող դեկորատիվ-կիրառական արվեստի, կենցաղի, արտադրության միջոցների նմուշներ Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններից։ Ֆոնդում պահվում են՝
Տող 83 ⟶ 87՝
# ազգագրական լուսանկարներ, սկզբնաղբյուրներ և քարտեզներ, ինչպես նաև ազգագրագետ գիտնականների անձնական արխիվներ։
* '''Նորագույն Պատմության բաժին'''
Նոր և նորագույն շրջանի պատմության բաժինը թանգարանում գործել է 1949 - ից: 1991-ին Հայաստանի Հեղափոխության թանգարանի լուծարումից հետո վերջինիս հավաքածուն տրվել է Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնին: Բաժնի ուսումնասիրության շրջանակը ընդգրկում է XVII դ. մինչև արդի ժամանակահատվածում հայկական գաղթօջախների, ինչպես նաև բուն Հայաստանի հասարակական, քաղաքական, ազգային ազատագրական շարժումների և մշակույթի պատմությունը:
Նորագույն պատմության ֆոնդը ընդգրկում է XVII - XX դարերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վիմագիր արձանագրություններ, դրոշներ, կնիքներ, հասարակական, քաղաքական ռազմական գործիչների անձնական արխիվները /լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր/:
* '''Վերականգնման բաժին'''
Տող 92 ⟶ 97՝
 
== Ցուցադրություններ եւ Ցուցահանդեսներ ==
Հայաստանի պատմության թանգարանում առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1925 թ-ին, ապա հաջորդել են բազմաթիվ մշտական («Հայկական գորգարվեստ», «Հայաստան. Պալեոլիթից բրոնզեդար», «Ուրարտու. Վանի թագավորություն»,«Անի. հայաստան IX - XIV դդ.», «Դվին. Հայաստանը IX - XIII դդ.», «Հայաստանը Քարտեզներում», «Հայկական գորգարվեստ», «Հայկական ազգային տարազ XVIII - XIX դդ.», «Հայաստանը Ք.ա. I - Ք.հ. III դդ.», «Հայոց Ցեղասպանություն», «Մայիսյան հերոսամարտ եւ Հայաստանի Առաջին Հանրապետություն», «Նորամուտ. Թեւավոր խաչ», «Բացառիկ գտածո. 5500 - ամյա կաշվե ոտնաման» ևն) ու ժամանակավոր («Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան»,«Վանի ասեղնագործությունը. XVII - XX դդ.», «Գիրը ժամանակների վկա», «Գրի հավերժությունը», «Գիրը՝ հիշողության գանձարան», «Շիրակը մշակութային օրրան», «Թաղման ծեսի խորհուրդը», «Ներքին Նավեր», «Նորահայտ գտածոներ Լոռու մարզից (Ք.ա. III հազ. - Ք.հ. I դար)», «Նորամուտ 170 առարկա», «Քարերը ժողովելու ժամանակը», «Կամրջող սերունդներ», ևն) ցուցահանդեսներ։<br />
 
''Թանգարանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսներին՝''