«Դրամավարկային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 96.
 
=== Պարտադիր պահուստ ===
Պարտադիր պահուստները [[ավանդ]]ների որոշակի մասն են, որոնք առևտրային [[բանկ]]երը պահում են ԿԲ-ի կողմից հատկացված հատուկ հաշվեհամարներում, և դրանք չեն կարող օգտագործվել վարկ տրամադրելու, ինչպես նաև այլ ակտիվային գործառույթների համար: Առաջին անգամ պարտադիր պահուստների համակարգը կիրառվել է 1913 թվականին [[ԱՄՆ]]-ում՝ ֆեդերալ ռեզերվային համակարգի ստեղծման հետ զուգընթաց: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|2-րդ համաշխարհային պատերազմիցպատերազմ]]ից հետո այս համակարգը կիրառություն գտավ նաև շատ այլ երկրների բանկային ոլորտներում: Պարտադիր պահուստն իրենից ներկայացնում է առևտրային բանկերի[[բանկ]]երի ռեսուրսների այն մինիմալ մակարդակը, որն անհրաժեշտ է 2 ֆունկցիաներ իրականացնելու համար: Առաջինը պետք է լուծի իրացվելիության խնդիրը, քանի որ ցանկացած ժամանակ ավանդատուն կարող է հետ պահանջել իր գումարը, և բանկը պետք է պատրաստ լինի դրան: Սա անհրաժեշտ է նաև այլ բանկերի հետ գործառույթներ իրականացնելու համար, որի ընթացքում մի բանկի պարտադիր պահուստային հաշվից գումարը տեղափոխվում է մյուսի հաշվին: Երկրորդ հերթին դա ԿԲ-ի ձեռքին մի լծակ է, որի միջոցով կարգավորվում է դրամական զանգվածը: Այս պահուստների փոփոխությունն ուղղակիորեն ազդում է առևտրային բանկերի վրա: Պարտադիր պահուստավորման դրույքաչափի ավելացումը նաև ավելացնում է պահուստների նկատմամբ պահանջարկը և նպաստում միջբանկային տոկոսադրույքի աճին: Դրա հետևանքով առաջանում է փողի առաջարկի նվազեցում: Հակառակ դեպքում տեղի է ունենում փողի առաջարկի աճ և միջբանկային տոկոսադրույքների նվազեցում:
 
== Ծանոթագրություններ ==