«Ճահճաեղինջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ճահճաեղինջ''' ({{lang-lat|Lycopus}}), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավ...»:
 
Տող 1.
'''Ճահճաեղինջ''' ({{lang-lat|Lycopus}}), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է [[14]], ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ճահճաեղինջ եվրոպական ({{lang-lat|Լ. europaeus}}) և ճահճաեղինջ բարձր ({{lang-lat|Լ. exaltatus}}): Տարածված է գրեթե բոլոր մարզերում ([[Արարատ]]ի, [[Տավուշэ|Տավուշ]]ի, [[Արագածոտն]]ի, [[Գեղարքունիք]]ի, [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք]]ի և այլն)՝ ստորին և միջին լեռն, գոտիներում: Բարձր ճահճաեղինջ հանդիպում է միայն Լոռու մարզում (Ձորագետի կիրճ, [[Ստեփանավան]]): Աճում է գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում, ճահճուտներում: Ցողունը հասարակ է կամ ճյուղավորվող, կանգուն, քառանիստ, թավոտ կամ մերկ, բարձությունը՝ [[40]]-[[80]] (120) սմ: Տերևները երկարավուն-ձվաձև են՝ փետրաձև խորը կտրտված, մազմզուկապատ: Ծաղիկները տերևածո- ցերում են, մանր, սպիտակ՝ ծիրանագույն բծերով: Ծաղկում է հուլիսին: Պտուղը եռանիստ ընկուզիկ է: ճահճաեղինջ ունի յուրահատուկ հոտ, որի պատճառով անասունները չեն ուտում: Պարունակում է աղաղանյութեր: ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, սիրտանոթային, հանգստացնող միջոց: Հյութից ստանում են սև և մուգ դարչնագույն ներկեր: Մեղրատու է:
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]