«Կիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Frederick Goodall RA - Passionate encounter.jpg|thumb|Ֆրեդերիկ Գուդոլլ]]
'''Կիրք''', ուժեղ, կայուն և երկարատև զգացմունք, որն ընդգրկում է անձին ամբողջությամբ և մղում նրան որևէ գերկարևոր նպատակի։ Կրքի օբյեկտ կարող են ինչպես մարդիկ, այնպես էլ առարկաները և գաղափարները: <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/ogegova/278815 Ожегов С. И. Страсть // Толковый словарь русского языка.]</ref> Ինչպես նաև բառը «կիրք» օգտագործում են որպես հոմանիշ բառ՝ «Զգացմունք», «ազդում», «զգում», այսինքն, էմոցիոնալ գործընթացներ ընդհանրապես: <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/dmitriev/5211 Дмитриев Д. В. Страсть // Толковый словарь русского языка.]</ref> <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/ushakov/1044750 Ушаков Д. Н. Страсть // Толковый словарь русского языка.]</ref>
Ինչպես նաև բառը «կիրք» օգտագործում են որպես հոմանիշ բառ՝ «Զգացմունք», «ազդում», «զգում», այսինքն, էմոցիոնալ գործընթացներ ընդհանրապես: <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/dmitriev/5211 Дмитриев Д. В. Страсть // Толковый словарь русского языка.]</ref><ref>[http://dic.academic.ru/dic.nsf/ushakov/1044750 Ушаков Д. Н. Страсть // Толковый словарь русского языка.]</ref>
== Կրքի հիմնական հատկանիշ ==
Կրքի հիմնական հատկանիշը գործուն բնույթն է, որը հիմնվում է հուզական և կամային պահերի միասնության վրա, հնարավորություն տալիս հաղթահարել թույլ [[մոտիվացիա]]յի դեպքում ոչ մատչելի թվացող ներքին և արտաքին արգելքները։ Մեծ ինտենսիվության կիրքը կարող է խախտել [[ինքնատիրապետում]]ը, որի հետևանքով հակասություն է առաջանում կրքի և բանականության, մանավանդ կրքի և ինքնագիտակցության միջև։ Այս հակասությունը հաճախ գիտակցված է և հիմք է դառնում կրքի էության տարբեր մեկնաբանությունների և գնահատականների համար։ Երբ կրքի օբյեկտը (նպատակը) սևեռուն գաղափարի ձև է ընդունում, անձի ընկալման ոլորտը նեղանում է, երևակայության [[աշխատանք]]ը կենտրոնանում մեկ ուղղությամբ, հոգեկան կյանքը դառնում միակողմանի, մերժվում են խելամիտ առարկություններն ու այլ արժեքների գոյության մասին ցուցումները։ Այսպիսի գերուժեղ կիրքն կարող է պարպվել [[իմպուլս]]ային և «իռացիոնալ» գործողություններում (օրինակ՝ կրքի աստիճանի հասած խանդի ազդեցությամբ կատարվող հանցագործ արարքը)։
== Կրքի հոգեբանական բովանդակություն ==
Բացահայտել կոնկրետ կրքի [[հոգեբան]]ական բովանդակությունը, նշանակում է պարզել օբյեկտը (նպատակը), նրա հիմքում ընկած պահանջմունքները, դրանց գիտակցված կամ ոչ գիտակցված լինելը։ Կրքի ներքին դրդապատճառները կարող են լինել կոնցեպտուալիզացված, վերբալիզացված և գիտակցված (օրինակ՝ կրքոտ հայրենասիրություն, գաղափարական խոր համոզվածություն) կամ չգիտակցված (օրինակ՝ մոր նկատմամբ փոքր երեխայի սերը)։ Կիրքը իր հերթին կարող է դառնալ դրդապատճառ շարժման մեջ դնելով մարդու պահեստային ուժերը՝ հիմնական և բարձր արժեք ներկայացնող նպատակ ձեռք բերելու համար։ Կիրքը պասսիվ չէ, այն միշտ մղում է իր օբյեկտը նվաճելուն, հաստատելուն կամ ոչնչացնելուն։
 
== Տես նաև ==
[[սիրահարվածություն]]
[[Սեր]]
[[Ռոմանտիկ սեր]]ը
[[կրքոտ սեր]]ը
[[կրքոտ սիրավեպ]]
ոգեւորություն
[[Հրապույր]] (դրական հոգեբանություն)
== Արտաքին հղումներ ==
* [http://www.enotes.com/psychoanalysis-encyclopedia/ Կիրքը ըստ Սոֆի դե Միջոլլա-Մելոր]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիրք» էջից