«Դրամավարկային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ՈՒ → Ու oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Դրամավարկային քաղաքականություն''', պետության տնտեսական քաղաքականությունը՝ [[փողի զանգված]]ի և դրամաշրջանառության բնութագրիչների կարգավորման, [[սղաճ]]ի վերահսկման, ներդրումային միջավայրի բարելավման, [[տնտեսական աճ]]ի համար նախապայմանների ստեղծման ոլորտներում:
 
Դրամավարկային քաղաքականության սուբյեկտը [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն է, իսկ օբյեկտը՝ [[դրամական զանգված]]ի բնութագրիչները ([[սղաճ]]ի մակարդակը, ներդրումների ծավալը, գործող տոկոսադրույքի մակարդակը և այլն):
 
== Դրամավարկային քաղաքականության նպատակ ==
Տող 10.
Ներկայացված շղթայական կառուցվածքի վերջին երկու բաղադրատարրերը՝ դրամավարկային քաղաքականության միջանկյալ և վերջնական նպատակները, բնութագրում են դրամավարկային քաղաքականության ռազմավարությունը, իսկ առաջին երկու բաղադրատարրերը՝ դրամավարկային քաղաքականության գործիքները և գործառնական նպատակը, բնութագրում են վերջինիս իրագործման մարտավարությունը:
Շուկայական հարաբերությունների պայմաններում դրամավարկային քաղաքականության վերջնական նպատակները դուրս են [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի անմիջական վերահսկողությունից, և դրանց վրա վերջինիս ազդեցությունը կրում է անուղղակի բնույթ: Դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը վերահսկում է գործառնական և միջանկյալ նպատակների վարքագիծը, որն էլ արտացոլվում է վերջինիս վերջնական նպատակների ցուցանիշում: Մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով կարևոր է նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ համադրումը, որպեսզի դրանցից յուրաքանչյուրի իրագործումը չբերի մյուսի արդյունքների չեզոքացմանը, այլ նպաստի ընդհանուր նպատակների իրագործմանը:<br />
Հաշվի առնելով, որ դրամավարկային քաղաքականությունը տնտեսության պետական կառավարման հիմնական մեխանիզմներից մեկն է, նրա նպատակները համընկնում են պետության տնտեսական քաղաքականության հիմնական նպատակների հետ (macroeconomic goals).<br />
* գների կայուն մակարդակի ապահովում
* զբաղվածության բարձր մակարդակ
Տող 36.
Փողի ագրեգատների նպատակադրումը ենթադրում է փողի ագրեգատների քանակական սահմանափակումներ՝ վերջնական նպատակի՝ գների կայունության համար: Այն բավականին արդյունավետ ռազմավարություն է անցումային շրջանում գտնվող տնտեսությունների համար, որտեղ անխուսափելի են [[առաջարկ]]ի, [[պահանջարկ]]ի շոկերը, հնարավոր չէ գնահատել [[տնտեսական աճ]]ի համար անհրաժեշտ [[գնաճ]]ի բեկումնային մակարդակը (որից բարձրի դեպքում գնաճն արդեն նվազեցնում է տնտեսական աճի տեմպերը): [[Փողի ագրեգատ]]ների մակարդակի կառավարման միջոցով հնարավոր է ճկուն արձագանքել տնտեսությունում փոխարժեքի և տնտեսական աճի կարճաժամկետ տատանումներին, իսկ գների կայունությունը ձևավորվում է արդեն մակրոտնտեսական որոշակի հաշվեկշռվածության ձեռքբերումից հետո:
 
1994 թվականին ՀՀ կենտրոնական բանկը, որպես դրամավարկային կարգավորման ռազմավարություն էր ընտրել փողի ագրեգատների նպատակադրումը: <ref name="a">{{cite web|url=https://www.cba.am/Storage/AM/downloads/DVQ/npatakadrum%20hajeren.pdf|title = ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում}}</ref>
 
Դրամավարկային քաղաքականության կարգավորման այս մոտեցումներն ամրագրված են գնաճի կայուն և ցածր մակարդակը գլխավոր նպատակ սահմանող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով (1996): Սակայն այս ռազմավարության հաջող իրականացման շարունակական բնույթը կախված է մի շարք հանգամանքներից:
Տող 64.
Գնաճի նպատակադրման ռազմավարությունը ոչ թե պարզապես գնաճի նպատակային ցուցանիշի ապահովում է, այլ որոշակի կանոնների վրա հիմնված դրամավարկային քաղաքականության մոտեցում՝ բարձր թափանցիկությամբ և հաշվետվելիությամբ: Այս ռազմավարության ընդունումը, ըստ էության, կանոնի ընդունում է (targeting rule). պետք է հասնել գնաճի նպատակային ցուցանիշին և նվազեցնել բարձր գնաճի սպասումները:
 
Երբ գնաճն իր կայուն միջավայրում չէ, ինչպես դա եղել է զարգացող շուկայական տնտեսություններում գնաճի նպատակադրման ռազմավարություն որդեգրելու ժամանակ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելը, ինչպես նաև գնաճի նվազեցման ուղին և արագությունը որոշելը քաղաքականության ամենաէական հարցերն են:<ref> Ջիլ Հեմոնդ, «Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները», Անգլիայի բանկ, 2010</ref> Գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու կարողությունը կենտրոնական բանկի անկախության էական տարրն է: Մյուս կողմից, ակներև է, որ կառավարության համար շահավետ է, երբ գնաճի ցուցանիշը նպատակադրվում է բացահայտորեն, ինչն ըստ էության ավելի հեշտ է անել համատեղ ջանքերով՝ խրախուսելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրումը կամ փորձելով բացառել այդ երկու քաղաքականությունների միջև հնարավոր հակասությունները: Բացի այդ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու գործում կառավարության մասնակցությունը դրամավարկային քաղաքականությանը հաղորդում է ժողովրդավարական օրինականության տարր, ինչը կարևոր հանգամանք է հանրային օժանդակությունը վայելելու տեսանկյունից:
 
== Դրամավարկային քաղաքականության գործիքներ ==
[[Հայաստանի Հանրապետություն|ՀՀ]]-ում դրամավարկային քաղաքականությունը իրականացվում է [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից: Նրա կողմից է կարգավորվում տնտեսության մեջ փողի առաջարկը: Այստեղ կարևոր է դիտարկել, թե երկրի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը ինչ գործիքներ և լծակներ է օգտագործում դրամավարկային քաղաքականությունն իրականացնելու համար:<br />
Տնտեսության մեջ դրամական զանգվածի կարգավորման համար [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը կարող է կիրառել ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի գործիքներ:
ՈՒղղակիՈւղղակի գործիքներն են՝
# Վարկավորման սահմանները
# Տոկոսադրույքի ուղղակի կարգավորումը:
Տող 83.
 
=== Մշտական հնարավորության գործիքներ ===
Մշտական հնարավորության գործիքները ձևավորում են դրամավարկային քաղաքականություն գործիքների տոկոսադրույքների վերին և ստորին սահմանը և դրանով իսկ շուկան ապահովագրում տոկոսադրույքների կտրուկ տատանումներից:
 
Դրամաշրջանառության գործընթացի վրա առավել ուժեղ ազդեցություն է ունենում վերաֆինանսավորման քաղաքականությունը: Դիսկոնտային քաղաքականությունը դրամավարկային կարգավորման կարևոր գործիք է, որի հիմնական ուղղությունները մշակվում են տվյալ երկրի ԿԲ-ի կողմից: Վերջինիս կողմից դիսկոնտային քաղաքականությունը իրականացվում է պաշտոնական տոկոսադրույքների 2 հիմնական տեսակների սահմանման և վերանայման միջոցով.
Տող 89.
# բանկային տոկոսի հաշվարկային դրույքները՝ Կառավարության և բանկային հաստատությունների վարկավորման նպատակներով:
 
Դրույքը, որով ԿԲ-ը առևտրային բանկերին տրամադրում է վարկեր, անվանում են անվանական դրույք կամ վերաֆինանսավորման դրույք:
 
Երբ բանկերը վարկ են վերցնում ԿԲ-ից, առաջարկվող վարկի պայմանները ավելի շահեկան պետք է լինեն, քան միջբանկային շուկայում, քանի որ ԿԲ-ից փոխառությունները փոխարինում են միջբանկային փոխառություններին: Մնացած բոլոր գործոնները անփոփոխ մնալու պարագայում (ներառյալ՝ ԿԲ-ի կողմից սահմանված տոկոսադրույքները), միջբանկային շուկայի տոկոսադրույքները բարձրանալու դեպքում, բանկերը ավելի մեծ ցանկություն կունենան վարկ վերցնելու ԿԲ-ից: Արդյունքում ԿԲ-ի կողմից իրացվելիության ներարկումները (վարկավորումը) կաճի: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը վերահաշվառման տոկոսադրույքից բարձր է, քանի որ բանկերի վարկավորման գործառնությունները ավելի թանկ են գնահատվում, քան առևտրա-կոմիսիոն գործառնությունները: Պետական քաղաքականության իրականացման դեպքում ԿԲ-երը օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլև վարչական գործիքներ, ինչպես օրինակ առևտրային և մասնագիտացված բանկերի շուկայական տոկոսադրույքների նկատմամբ ուղղակի վերահսկողություն, վարկային մարժայի սահմանափակում, վարկերի առանձին տեսակների տոկոսադրույքների վերին սահմանների հաստատում: Մշտական հնարավորության վարկերի աճը մեծացնում է առաջարկվող պահուստների քանակը: