«DjVu»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''DjVu''' ({{lang-fr|déjà vu}} — «արդեն տեսանելի») — Տվյալների կորուստներով սեղմում|«պատկերների սեղմում կ...»: |
No edit summary |
||
Տող 11.
Գրքերի մեծ մասը սեղմելու համար կարելի է օգտվել միայն երկու գույնից: Այս դեպքում օգտագործվում է միայն մեկ շերտ, ինչը թույլ է տալիս հասնել սեղմման ռեկորդային աստիճանի: Սև ու սպիտակ նկարազարդումներով սովորական գրքում, որը սկանավորվել է 600 [[Dots per inch|dpi]] խտությամբ, էջի չափսը կազմում է միջինում 15 [[Կիլոբայթ|ԿԲ]], այսինքն՝ մոտավորապես 100 անգամ ավելի փոքր, քան իրական ֆայլը: Բարդ հետևի պլանի դեպքում հնարավոր է սեղմել իրական չափից 4-ից 10 անգամ: Սակայն DjVu-ի լռելյայն կարգավորումներում օգտագործվում է [[Տվյալների կորուստներով սեղմում|«Տվյալների կորուստներով սեղմում»]] ֆունկցիան, այդ պատճառով էլ շատ կարևոր փաստաթղթերը պահպանելիս սովորաբար ընտրվում է «առանց կորուստների»՝ [[PNG]], [[JPEG 2000]], [[TIFF]] և այլ տարբերակներ: DjVu-ում կարելի է նաև օգտագործել «տվյալների սեղմում առանց կորուստների» ֆունկցիան: Այսպես օրինակ [[DjVuLibre]] փաթեթի CJB2 գործիքը հնարավորություն է ընձեռում սեղմել տվյալները «առանց կորուստների»:
DjVu ֆորմատում հիմնականում գործում են մի քանի տեխնոլոգիաներ, այդ թվում նար [[AT&T]] լաբորատորիայի մշակածը.
* սկանավորված պատկերից տեքստի՝ ֆոնից առանձնացնելու ալգորիթմ,
* Ֆոնի սեղմման Վեյվլետային ալգորիթմ [[IW44]],
* Սև-սպիտակ պատկերների սեղմման JB2 ալգորիթմ,
* Սեղմման ունիվերսալ ալգորիթմ [[ZIP]],
* «Պահանջի դեպքում» սեղմածի ընդլայնման ալգորիթմ
* Պատկերների «քողարկման» ալգորիթմ:
== Պատկերների տեքստային ներկայացումը ==
DjVu ֆորմատը նախատեսում է «տեքստային շերտի» առկայություն, որը պարունակում է էջի տեքստը (Օգտագործվում է տեքստը հեշտությամբ փնտրելու և պատճենելու համար): Այն դեպքում, երբ տեքստային շերտը հասանելի չէ, տեքստ ստանալու միակ եղանակը [[OCR|օպտիկական նիշերի ճանաչումն է]] այլ ծրագրերի միջոցով:
|