«Ջրային բուսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Arboretum Ellerhoop - Lotosblüte im Arboretum-See.jpg|350px|մինի|աջից]]
'''Ջրային բուսականություն'''. [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի հանրապետություն]]ը ունի բավականին հարուստ և բազմազան ջրային բուսականություն: Հայտնաբերվել են [[60]]-ից ավելի ծաղկավոր ջրային բույսեր (հիդրոֆիտներ): Դա պայմանավորված է ջրավազանների էկոլոգիական և բուսաաշխարհագրական բազմազանությամբ ու տարաբաշխմամբ: Լեռնազանգվածների ալպյան գոտին բավականին հարուստ է [[լճեր|լճերով]] ([[Կապուտան]], [[Ծաղկարի]], Գազանա և այլն), սակայն ցրտաշունչ կլիմայական պայմանների պատճառով ջրային բուսականություն չի աճում: Միայն [[Արագած]] լեռան վրա գտնվող [[Քարի լիճ|Քարի լճում]] (3200 մետր) աճում է վարսագեղը (ջրաստղ)՝ [[ծաղկավոր բույսեր]]ից միակը: Հայաստանի հանրապետությունում գետերը հոսում են խոր ձորերով ու [[կիրճ]]երով և սրընթաց են. բնականաբար այդպիսի պայմաններում ջրային բույսերը չեն կարող աճել: Սակայն շատ ջրային [[մամուռներ]] (լյարդամամուռ, ֆոնտինալիս և այլն) հարմարվել են նման պայմաններին: Ջրային բուսականությունն առանձնապես լավ է զարգացած [[Սևանա լիճ|Սևանա]], Պարզ, Տզրկածով և այլ լճերում, [[Արփի լիճ|Արփի ջրամբար]]ում ([[շերեփուկախոտ]], [[ջրոսպ]], [[բյուրատերևուկ]], [[ռիչիա]], [[խորշաբույս]], տարբեր [[ջրիմուռներ]] և այլն): [[Լոռու մարզ]]ի լճակներում աճում են [[Հայաստան|Հայաստանի]] համար հազվագյուտ ջրային բույսեր (սպիտակ և դեղին [[ջրաշուշան|ջրաշուշաններ]], փոքր և միջին [[Խորշաբույս|խորշաբույսեր]], [[ծովոսպ]] և այլն)՝ առաջացնելով նույնիսկ բուսուտներ: [[Արարատյան դաշտ]]ի ջրային բուսականությունը (առավելապես [[Մեծամոր]] լճի և գետի) աչքի է ընկնում իր քանակ, կազմով: Բացառիկ է ջրային բույսերի դերը լճակների, ջրավազանների ու գետերի կենսաբանական ռեժիմի կարգավորման գործում: Դրանք մաքրում են ջրամբարները՝ կատարելով զտիչի դեր, հարստացնում են թթվածնով, ծառայում որպես կեր և բնադրման, պաշտպանման, բազմացման վայր՝ զանազան ջրլող թռչունների ու կենդանիների համար:
[[Կատեգորիա:բուսականություն]]
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:բուսականություն]]