«Բարիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բարիք,''' բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյուն...»:
 
No edit summary
Տող 25.
== Անձնական և հասարակական բարիքներ ==
Բարիքներն, ըստ օգտագործման նշանակության, տարանջատվում են անձնականի և հասարակականի: Անձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից` համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են` ըստ օգտակարության աստիճանի: Կան բարիքների տեսակներ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել` անմիջապես վճարելով դրանց համար: Դրանք հասարակական բարիքներն են: Հասարակական են կոչվում այն բարիքները, որոնց սպառմանը հատուկ է անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը: Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության (պաշտպանության) ապահովումը, հասարակական կարգի պահպանումը, տարբեր տեսակի միջոցառումների (բնակչությանը համընդհանուր բժշկական ծառայությունների մատուցումը, շաբաթօրյակները, բնության աղտոտման դեմ պայքարը և այլն) իրականացումը, ճանապարհների կառուցումը, փողոցային լուսավորությունը, պետական կառույցների` [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[Գործադիր իշխանություն|գործադիր]] և [[Դատական իշխանությունը Հայաստանում|դատական]] մարմինների գործունեությունը և այլն: Սրանք այնպիսի բարիքներ են, որոնց օգտակարությունից օգտվում են հասարակության բոլոր անդամները, և դժվար է տարանջատել դրանց դիմաց «վճարողներին» և «չվճարողներին»: Դրանով է պայմանավորված այդ բարիքների անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը: Դրանց ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ արդյունքների գերադասելիության սկզբունքի վրա: Հասարակական բարիքների արտադրությունը չի ստեղծվում մրցակցության սկզբունքով, և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը: Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը տրվող [[հարկ|հարկերն]] են: Հարկերը պետության եկամտի (բյուջեի) հիմնական աղբյուրն են, որի միջոցով կատարվում են հասարակական բարիքների արտադրության համար պահանջվող ծախսերը: Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը: Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ մրցակցային, օրինակ` ազգային պաշտպանությունը: Խառը հասարակական բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել: Սպառման համար անհրաժեշտ բարիքները հիմնականում ստեղծվում են արտադրության միջոցով:
== Գրականություն ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բարիք» էջից