«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
=== Ուղղակի և հետադարձ ազդեցության (կապի) մեթոդ ===
Բոլոր երևույթները փոխկապված են, և որևէ մեկի ազդեցությունը մյուսի վրա ժամանակի ընթացքում հանգեցնում է հետադարձ ազդեցության, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով: Օրինակ` որևէ արդյունքի գնի փոփոխությունը ազդում է ոչ միայն այդ արդյունքի, այլև մյուսների [[պահանջարկ|պահանջարկի]] վրա: Դրանց պահանջարկի փոփոխությունը իր ներգործությունն է ունենում գների մակարդակի վրա, ինչն իր հերթին ազդում է այդ արդյունքների արտադրության վրա: Ժամանակի և տարածության մեջ դժվար է տարանջատել ուղղակի և հետադարձ ազդեցությունները, որովհետև դրանք գտնվում են օրգանական միասնության մեջ: Երևույթների միջև առկա փոխազդեցությունների տարբերակումը ուղղակիի և հետադարձի, կրում է պայմանական բնույթ: Տվյալ մեթոդի կիրառումը նպաստում է երևույթների հատկանիշների բացահայտմանը:
=== Վարկածի (հիպոթեզի) մեթոդ ===
Մեթոդների օգնությամբ ուսումնասիրելով երևույթը` պատճառահետևանքային կապերի համակարգում կատարվում են որոշակի եզրահանգումներ, որոնց ճշգրտության աստիճանը ստուգվում է գործնականում: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վարկածի մեթոդ: Վարկածի օրինակ կարող են ծառայել գների, [[Աշխատավարձ|աշխատավարձի]], գործազրկության, տնտեսական աճի գնահատումները: [[Ադամ Սմիթ]]ի «[[անտեսանելի ձեռք]]ի» տեսության համաձայն` տնտեսական արդյունավետության բարձր մակարդակը ապահովվում է շուկայական ինքնակարգավորման սկզբունքների կիրառման դեպքում, որի հիմքը տնտեսավարող սուբյեկտների ազատությունն է` արտադրանքի թողարկման, սեփականության ձևի ընտրության, գների և աշխատավարձի սահմանման, պայմանագրերի կնքման, իրացման շուկաների ընտրության և այլ գործընթացների առումով: Այս վարկածը ստուգվում է գործնական քայլերի, փաստերի միջոցով, ինչը հանգեցնում է նոր վարկածների ձևավորման և տարբեր տեսությունների ստեղծման:
 
== Գրականություն ==