«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
Երևույթի քանակական որոշակիությունը գնահատվում է չափման համապատասխան համակարգի միջոցով: Տարբեր գիտություններ կիրառում են չափման որոշակի միավորներ կամ չափանմուշներ (էտալոններ), oրինակ` [[կիլոգրամ]], [[վոլտ]], օհմ, [[մետր]] և այլն: Տնտեսագիտության մեջ օգտագործվում են ինչպես նյութաիրային (X տոննա մետաղ, Y քանակությամբ մեքենա, N զբաղված աշխատողներ), այնպես էլ արժեքային (X դոլարի մետաղ, Y ռուբլու մեքենա, W դրամի աշխատավարձ) մեծություններ: Երևույթի որակական կողմն ընդգրկում է էական հատկությունները և կախված է քանակականի փոփոխությունից։ Քանակական փոփոխությունների արդյունքում ձեռք է բերվում որակական նոր իրավիճակ, ինչն էականորեն տարբերվում է նախորդից: Երբ գործազուրկների տեսակարար կշիռը [[աշխատունակ բնակչություն|աշխատունակ բնակչության]] մեջ սկսում է աճել և աստիճանաբար հասնել 10%-ի, դա վտանգավոր չի համարվում, երբ սկսում է գերազանցել 10%-ի սահմանը, վեր է ածվում լուրջ սոցիալական խնդրի և վտանգավոր դառնում տնտեսության կայուն զարգացման համար: Նույնը վերաբերում է գների աճին. երբ մոտենում է 10%-ի սահմանագծին, արդեն դառնում է մտահոգիչ, և [[պետություն|պետությունը]] փորձում է դա կանխելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ: Քանակական փոփոխությունից որակականին անցման մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու տնտեսական երևույթների զարգացման ներքին օրինաչափությունների բովանդակությունը: Այդ մեթոդի արդյունավետ կիրառմանը նպաստում է մաթեմատիկական ապարատի օգտագործումը վիճակագրության, մաթեմատիկական մոդելների, գրա ֆիկական սկզբունքների ներդրմամբ:
=== Պատմականի և տրամաբանականի մեթոդ ===
Տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է, թե ինչպե՞ս է ծագել փողը, ո՞րն է դրա էությունը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել: Երևույթների ծագումը և դրանց զարգացումը դիտարկվում է որոշակի տրամաբանական կամ պատճառական հաջորդականության գործընթացի մեջ: Տարբեր ազգերի և [[պետություն|պետությունների]] գործունեության պատմական ընթացքի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվում այն ընդհանրականը, ինչը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին: Օրինակ` փողի ծագումը բացահայտելու համար ուսումնասիրելով բոլոր երկրների փորձը՝ արդյունքների փոխանակության զարգացման որոշակի փուլում առաջանում է միասնական արժեչափի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ միասնական արժեչափն էլ հենց փողն է: Միասնական արժեչափի` փողի ձևավորման տրամաբանական հիմքը տարբեր երկրներում եղել է փոխանակության հարաբերությունների զարգացումը: Պատմական մեթոդը հնարավորություն է տալիս դիտարկելու երևույթի ձևավորման, զարգացման և կերպափոխման ընթացքը պատմական գործընթացների հաջորդականության մեջ, իսկ տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է դրա ներքին պատճառաբանվածությունը:
 
== Գրականություն ==