Բացել գլխավոր ցանկը

Changes

Երբ գնաճն իր կայուն միջավայրում չէ, ինչպես դա եղել է զարգացող շուկայական տնտեսություններում գնաճի նպատակադրման ռազմավարություն որդեգրելու ժամանակ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելը, ինչպես նաև գնաճի նվազեցման ուղին և արագությունը որոշելը քաղաքականության ամենաէական հարցերն են:<ref> Ջիլ Հեմոնդ, «Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները», Անգլիայի բանկ, 2010</ref> Գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու կարողությունը կենտրոնական բանկի անկախության էական տարրն է: Մյուս կողմից, ակներև է, որ կառավարության համար շահավետ է, երբ գնաճի ցուցանիշը նպատակադրվում է բացահայտորեն, ինչն ըստ էության ավելի հեշտ է անել համատեղ ջանքերով՝ խրախուսելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրումը կամ փորձելով բացառել այդ երկու քաղաքականությունների միջև հնարավոր հակասությունները: Բացի այդ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու գործում կառավարության մասնակցությունը դրամավարկային քաղաքականությանը հաղորդում է ժողովրդավարական օրինականության տարր, ինչը կարևոր հանգամանք է հանրային օժանդակությունը վայելելու տեսանկյունից:
 
==[[Դրամավարկային քաղաքականություն|ԴՎՔ]]քաղաքականության գործիքներ==
[[Հայաստանի Հանրապետություն|ՀՀ]]-ում դրամավարկային քաղաքականությունը իրականացվում է [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից: Նրա կողմից է կարգավորվում տնտեսության մեջ փողի առաջարկը: Այստեղ կարևոր է դիտարկել, թե երկրի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը ինչ գործիքներ և լծակներ է օգտագործում դրամավարկային քաղաքականությունն իրականացնելու համար:<br />
Տնտեսության մեջ դրամական զանգվածի կարգավորման համար [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը կարող է կիրառել ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի գործիքներ:
273

edits