«Դրամավարկային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
Բաց տնտեսություններում փոխարժեքը մի կողմից իր ազդեցությունն է ունենում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վարքագծի վրա, մյուս կողմից, որպես գնային գործոն, մշտապես փոփոխվում է մակրոտնտեսական հավասարակշռության ձևավորման գործընթացում: Միաժամանակ, փոխարժեքը, որպես երկրի ներքին արժույթի արտաքին գին, փոփոխվում է ինչպես ներքին և արտաքին արժույթների քանակական, այնպես էլ դրանց ներքին գնային` տոկոսադրույքների փոփոխություններից` հայտնվելով դրամավարկային քաղաքականության ուղղակի ազդեցության ներքո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակրոտնտեսական հավասարակշռության կայունության ապահովումը հիմականում գտնվում է կենտրոնական բանկերի կարգավորման դաշտում, փոխարժեքի վարքագիծը առավելապես պայմանավորված է դրամավարկային քաղաքականության նպատակների սահմանմամբ և դրանց ապահովմանն ուղղված համապատասխան ռազմավարությունների ընդունմամբ :
 
Փոխարժեքի նպատակադրման ռազմավարության ընդունումը հետապնդում է 2 հիմնական նպատակ.<ref>[[Տիգրան Սարգսյան]], «Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականություն մեջ», Երևան, Ֆենոմեն հրատարակչություն, 2008 թ.</ref>
# Բարձր գնաճի նվազեցում ([[Ռուսաստան]], [[Չեխիա]], [[Արգենտինա]] և այլ երկրներ)
# Տնտեսական ինտեգրում (օր. Եվրոմիությանը անդամակցել ցանկացող երկրներ, ինչպիսիք են [[Էստոնիա]]ն, [[Սլովենիա]]ն, [[Չեխիա]]ն և այլն):