«Դրամավարկային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Դրամավարկային քաղաքականության տնտեսական բովանդակությունը պետության տնտեսական քաղաքականությու...»:

No edit summary
Տող 1.
'''Դրամավարկային քաղաքականության տնտեսական բովանդակությունըքաղաքականություն''', պետության տնտեսական քաղաքականությունն է՝քաղաքականությունը՝ [[փողի զանգված]]ի և դրամաշրջանառության բնութագրիչների կարգավորման, [[սղաճ]]ի վրա վերահսկման, ներդրումային միջավայրի բարելավման, [[տնտեսական աճ]]ի համար նախապայմանների ստեղծման ոլորտներում:

Դրամավարկային քաղաքականության սուբյեկտը [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն է, իսկ օբյեկտը՝ [[դրամական զանգված]]ի բնութագրիչները ([[սղաճ]]ի մակարդակը, ներդրումների ծավալը, գործող տոկոսադրույքի մակարդակը և այլն):

==[[Դրամավարկային քաղաքականություն|ԴՎՔ]] նպատակ==
Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նպատակը գների կայուն մակարդակի ապահովումն է, որն էլ համարվում է շատ երկրների [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-երի գործունեության հիմնական առանցքը և խնդիրը: [[Գնաճ]]ի ցածր և կայուն մակարդակը շուկայական տնտեսության պայմաններում [[տնտեսական աճ]]ի ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, երկրի տնտեսության մակրոտնտեսական կայունության ապահովման կարևոր նախադրյալ է: [[Գնաճ]]ի մակարդակի վրա ուղղակի ազեդեցություն ունի իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը, ի տարբերություն տնտեսական մյուս քաղաքականությունների, ամենաճկունն է և արդյունավետը երկրի տնտեսությունում կարճ և միջին ժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է դրամավարկային քաղաքականության ընտրած ռազմավարությունից և վերջինիս իրագործման նպատակով [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից իրականացվող գործողությունների հետևողականությունից: Դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ շղթայի տեսքով՝

'''Գործիքներ --> Գործառնական նպատակ --> Միջանկյալ նպատակ --> Վերջնական նպատակ:'''

Ներկայացված շղթայական կառուցվածքի վերջին երկու բաղադրատարրերը՝ դրամավարկային քաղաքականության միջանկյալ և վերջնական նպատակները, բնութագրում են դրամավարկային քաղաքականության ռազմավարությունը, իսկ առաջին երկու բաղադրատարրերը՝ դրամավարկային քաղաքականության գործիքները և գործառնական նպատակը, բնութագրում են վերջինիս իրագործման մարտավարությունը:
Շուկայական հարաբերությունների պայմաններում դրամավարկային քաղաքականության վերջնական նպատակները դուրս են [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի անմիջական վերահսկողությունից, և դրանց վրա վերջինիս ազդեցությունը կրում է անուղղակի բնույթ: Դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը վերահսկում է գործառնական և միջանկյալ նպատակների վարքագիծը, որն էլ արտացոլվում է վերջինիս վերջնական նպատակների ցուցանիշում: Մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով կարևոր է նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ համադրումը, որպեսզի դրանցից յուրաքանչյուրի իրագործումը չբերի մյուսի արդյունքների չեզոքացմանը, այլ նպաստի ընդհանուր նպատակների իրագործմանը:

Տող 13 ⟶ 17՝

Դրանք հանդիսանում են դրամավարկային քաղաքականություն վերջնական նպատակները: Հիմնախնդիրն այն է, որ [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը հնարավորություն չունի այդ փոփոխականների անմիջական կառավարումը իրականացնել: Այդ նպատակներին հասնելու համար [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն ընտրում է միջանկյալ և գործառնական նպատակներ (intermediate and operating targents), որոնք ենթակա են նրա ներազդմանը:

Միջանկյալ նպատակներն են՝
* դրամական զանգվածի կարգավորում
* տոկոսադրույքի կարգավորում
* արտարժույթային կուրսի կարգավորում:

Արևմտյան տնտեսագիտական գրականությունում գոյություն ունի կարծիք, համաձայն որի միջանկյալ նպատակները չեն վերաբերվում ոչ [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի դրամավարկային քաղաքականություն գործիքներին, ոչ էլ այդ քաղաքականության իրական նպատակներին, բայց իրենցից ներկայացնում են, այսպես կոչված, հաղորդիչ մեխանիզմում [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի գործիքները և նպատակները միացնող միջին օղակներ:

[[Անվանական խարիսխ]]ը քաղաքականության ցուցանիշ է, որը հրապարակվում է որպես վերջնական կարգավորման ենթակա տնտեսական երևույթ արտահայտող ցուցանիշ: Այն սերտ և ամուր կապի մեջ պետք է լինի դրամավարկային քաղաքականություն վերջնական նպատակի հետ և դրան հասնելու օժանդակ միջոց է: Անվանական խարիսխի կամ, որ նույնն է, միջանկյալ նպատակի ընտրության հարցում [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը հենվում է մի շարք չափանիշների վրա: Կարևորագույն չափանիշը այն է, որ դրամավարկային քաղաքականություն միջանկյալ նպատակը պետք է համապատասխանեցվի դրամավարկային քաղաքականության վերջնական նպատակին: Դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակը պետք է բավարարի չափելի լինելու հատկանիշին: Այսինքն [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն պետք է միջանկյալ նպատակի մակարդակը ժամանակի յուրաքանչյուր պահին ճշգրտորեն չափելու և դրա վարքագծին հետևելու հնարավորություն ունենա: [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը պետք է միջանկյալ նպատակի վերաբերյալ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստանա: Ընդ որում, միջանկյալ նպատակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը վերջնական նպատակի համեմատությամբ պետք է ունենա ավելի մեծ հաճախականություն, որպեսզի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն առավել արդյունավետ կառավարի միջանկյալ նպատակը վերջնական նպատակի ցանկալի մակարդակին հասնելու համար: Եվ վերջապես միջանկյալ նպատակը պետք է ԿԲ-ի համար վերահսկելի լինի: Այսինքն ԿԲ-ն պետք է միջանկյալ նպատակի վարքագծի վրա ազդելու հնարավորություն ունենա:<ref>Роджер Лерой Миллер, Дэвид Д. Ван-Хуз “Современные деньги и банковское дело”, перевод 3-го английского издания, издательство “ИНФРА-М”, Москва 2000г., стр. 649</ref> [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից ընտրված դրամավարկային քաղաքականություն միջանկյալ նպատակը պետք է առավելագույնս բավարարի վերոնշյալ չափանիշներին: Ազգային տնտեսություններում դրամավարկային քաղաքականության «անվանական խարիսխի» դեր են կատարում [[փողի ագրեգատ]]ները, [[փոխարժեք]]ը, իսկ 1990-ական թ.-ի սկզբից նաև գնաճի կանխատեսվող մակարդակը, որոնց ներքո իրականացվող դրամավարկային ռազմավարությունը համապատասխանաբար անվանվում է [[փոխարժեքի նպատակադրման ռազմավարություն|փոխարժեքի]], [[փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարություն|փողի ագրեգատների]] և [[գնաճի նպատակադրման ռազմավարություն]]:<ref>Frederic S. Mishkin “The Economics of Money, Banking and Financial Markets”, Sixth Edition, Addison Wesley, 2001, 506 pp.</ref>

Տող 27 ⟶ 34՝

===Փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարություն===
Փողի ագրեգատների նպատակադրումը ենթադրում է փողի ագրեգատների քանակական սահմանափակումներ՝ վերջնական նպատակի՝ գների կայունության համար: Այն բավականին արդյունավետ ռազմավարություն է անցումային շրջանում գտնվող տնտեսությունների համար, որտեղ անխուսափելի են առաջարկի, պահանջարկի շոկերը, հնարավոր չէ գնահատել տնտեսական աճի համար անհրաժեշտ գնաճի բեկումնային մակարդակը (որից բարձրի դեպքում գնաճն արդեն նվազեցնում է տնտեսական աճի տեմպերը): Փողի ագրեգատների մակարդակի կառավարման միջոցով հնարավոր է ճկուն արձագանքել տնտեսությունում փոխարժեքի և տնտեսական աճի կարճաժամկետ տատանումներին, իսկ գների կայունությունը ձևավորվում է արդեն մակրոտնտեսական որոշակի հաշվեկշռվածության ձեռքբերումից հետո:

1994 թվականին ՀՀ կենտրոնական բանկը, որպես դրամավարկային կարգավորման ռազմավարություն էր ընտրել փողի ագրեգատների նպատակադրումը: <ref name="a">{{cite web|url=https://www.cba.am/Storage/AM/downloads/DVQ/npatakadrum%20hajeren.pdf|title = ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում}}</ref>

Դրամավարկային քաղաքականության կարգավորման այս մոտեցումներն ամրագրված են գնաճի կայուն և ցածր մակարդակը գլխավոր նպատակ սահմանող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով (1996): Սակայն այս ռազմավարության հաջող իրականացման շարունակական բնույթը կախված է մի շարք հանգամանքներից:

Նախևառաջ անհրաժեշտ է գնաճի և փողի ագրեգատների միջև կայուն կապի առկայություն, որպեսզի փողի ագրեգատների նպատակային ցուցանիշի ապահովմամբ ձեռք բերվի գնաճի նպատակային ցուցանիշը: Հակառակ պարագայում խնդիրներ կառաջանան: Օրինակ, եթե օրենսդրի կողմից գնաճի որոշակի ցուցանիշով ամրագրված գների կայունությանը հասնելու խնդրի առաջնայնությունից ելնելով ԿԲ-ն հաճախակի վերանայում է փողի ագրեգատների նպատակային ցուցանիշը, ապա վտանգվում է ԿԲ-ի կողմից հայտարարվող դրամավարկային քաղաքականության ծրագրերի վարկը հասարակության շրջանում:

Մյուս կարևոր նախապայմանը ԿԲ կողմից փողի ագրեգատների լիարժեք կառավարման հնարավորությունն է: Սովորաբար ԿԲ-ները հաջողությամբ կառավարում են փողի բազայի ցուցանիշը, սակայն դժվարություններ են առաջանում փողի զանգվածի կառավարման հարցում: Զարգացող ֆինանսական շուկաներ և դոլարայնացման բարձր մակարդակ ունեցող երկրներում, որտեղ հնարավոր են վարկերի և ավանդների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև փողի զանգվածի կառուցվածքի, դոլարայնացման մակարդակի զգալի փոփոխություններ, էական տատանումների է ենթարկվում փողի նկատմամբ պահանջարկը, և նվազում է կանխատեսելիության աստիճանը: Այդ երկրներում ցածր է նաև տոկոսադրույքներից փողի պահանջարկի կախվածության առաձգականությունը, որը դժվարացնում է ԿԲ կողմից փողի զանգվածի կառավարման գործընթացը: Նշված հիմնախնդիրների պայմաններում առաջանում է միջանկյալ նպատակի՝ փողի զանգվածի նպատակային ցուցանիշից հաճախակի շեղման խնդիր՝ կրկին վտանգելով դրամավարկային ծրագրերի և ԿԲ վարկը:

===Փոխարժեքի նպատակադրման ռազմավարություն===
Բաց տնտեսություններում փոխարժեքը մի կողմից իր ազդեցությունն է ունենում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վարքագծի վրա, մյուս կողմից, որպես գնային գործոն, մշտապես փոփոխվում է մակրոտնտեսական հավասարակշռության ձևավորման գործընթացում: Միաժամանակ, փոխարժեքը, որպես երկրի ներքին արժույթի արտաքին գին, փոփոխվում է ինչպես ներքին և արտաքին արժույթների քանակական, այնպես էլ դրանց ներքին գնային` տոկոսադրույքների փոփոխություններից` հայտնվելով դրամավարկային քաղաքականության ուղղակի ազդեցության ներքո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակրոտնտեսական հավասարակշռության կայունության ապահովումը հիմականում գտնվում է կենտրոնական բանկերի կարգավորման դաշտում, փոխարժեքի վարքագիծը առավելապես պայմանավորված է դրամավարկային քաղաքականության նպատակների սահմանմամբ և դրանց ապահովմանն ուղղված համապատասխան ռազմավարությունների ընդունմամբ :

Փոխարժեքի նպատակադրման ռազմավարության ընդունումը հետապնդում է 2 հիմնական նպատակ.<ref>Տիգրան Սարգսյան, «Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականություն մեջ», Երևան, Ֆենոմեն հրատարակչություն, 2008 թ.</ref>
# Բարձր գնաճի նվազեցում (Ռուսաստան, Չեխիա, Արգենտինա և այլ երկրներ)
# Տնտեսական ինտեգրում (օր. Եվրոմիությանը անդամակցել ցանկացող երկրներ, ինչպիսիք են Էստոնիան, Սլովենիան, Չեխիան և այլն):

Սակայն այդ նպատակներին հասնելու ընթացքում խիստ սահմանափակումներ են առաջանում դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինների համար ՀՆԱ-ի և զբաղվածության կարճաժամկետ խնդիրների լուծման առումով: Լողացող փոխարժեքի համեմատությամբ ամրագրված փոխարժեքի առավելությունը գնաճի սպասումները անմիջականորեն չեզոքացնելն է, որը չափազանց կարևոր է անցումային տնտեսությամբ երկրների համար, ինչպիսին է նաև Հայաստանը:

Տող 43 ⟶ 56՝
Գնաճի նպատակադրման ռազմավարության սահմանումը հետևյալն է.
«Գնաճի նպատակադրումը դրամավարկային քաղաքականություն իրականացնելու ծրագիր է, որը բնութագրվում է գնաճի մեկ տարվա կամ որոշակի ժամանակահատվածի պաշտոնական ծրագրային ցուցանիշի (կամ միջակայքի) հրապարակային հայտարարմամբ, նշելով, որ ցածր և կայուն գնաճի ապահովումը դրամավարկային քաղաքականության առաջնային երկարաժամկետ նպատակն է»:<ref>B. Bernanke, Th. Laubach, F. Mishkin, A. Posen, Inflation Targeting, Lessons from the International Experience, Prinseton University Press. 1998, էջ 4</ref>

Գնաճի նպատակադրման հաջորդ կարևոր հատկանիշը դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից ծրագրերի, խնդիրների, նպատակների, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու ուղիների հրապարակային դարձնելն է:

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ գնաճի նպատակադրումն իրենից ներկայացնում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմանում, գնաճի կանխատեսում նույն ժամանակահատվածի համար, այնուհետև նպատակաուղղված քաղաքականության իրականացում՝ նպատակային և կանխատեսված ցուցանիշների միջև շեղումը վերացնելու համար:<ref>Inflation Report, Bank of England, February 1996</ref>

Ընդ որում, գնաճի կանխատեսված մակարդակը ԿԲ համար դառնում է միջանկյալ նպատակ, քանի որ այն կառավարելի է ԿԲ կողմից, հասկանալի և չափելի է հասարակության համար և հստակեցնում է դրամավարկային քաղաքականության ուղղությունները: Իսկ գնաճի կանխատեսված մակարդակի կառավարումը իրականացվում է գործառնական նպատակի միջոցով:
Գնաճի նպատակադրման ռազմավարությունը ոչ թե պարզապես գնաճի նպատակային ցուցանիշի ապահովում է, այլ որոշակի կանոնների վրա հիմնված դրամավարկային քաղաքականության մոտեցում՝ բարձր թափանցիկությամբ և հաշվետվելիությամբ: Այս ռազմավարության ընդունումը, ըստ էության, կանոնի ընդունում է (targeting rule). պետք է հասնել գնաճի նպատակային ցուցանիշին և նվազեցնել բարձր գնաճի սպասումները:

Երբ գնաճն իր կայուն միջավայրում չէ, ինչպես դա եղել է զարգացող շուկայական տնտեսություններում գնաճի նպատակադրման ռազմավարություն որդեգրելու ժամանակ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելը, ինչպես նաև գնաճի նվազեցման ուղին և արագությունը որոշելը քաղաքականության ամենաէական հարցերն են:<ref> Ջիլ Հեմոնդ, «Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները», Անգլիայի բանկ, 2010</ref> Գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու կարողությունը կենտրոնական բանկի անկախության էական տարրն է: Մյուս կողմից, ակներև է, որ կառավարության համար շահավետ է, երբ գնաճի ցուցանիշը նպատակադրվում է բացահայտորեն, ինչն ըստ էության ավելի հեշտ է անել համատեղ ջանքերով՝ խրախուսելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրումը կամ փորձելով բացառել այդ երկու քաղաքականությունների միջև հնարավոր հակասությունները: Բացի այդ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու գործում կառավարության մասնակցությունը դրամավարկային քաղաքականությանը հաղորդում է ժողովրդավարական օրինականության տարր, ինչը կարևոր հանգամանք է հանրային օժանդակությունը վայելելու տեսանկյունից:

==[[Դրամավարկային քաղաքականություն|ԴՎՔ]] գործիքներ==
Տող 63 ⟶ 80՝
===Բաց շուկայական գործառնություններ===
Բաց շուկայական գործառնությունները դրամավարկային ամենակարևոր գործիքն են, քանի որ դրանք տոկոսադրույքների և փողի բազայի որոշիչներն են: Դրանք նաև փողի առաջարկի տատանումների հիմնական աղբյուրն են: Բաց շուկայական գնումները ընդլայնում են [[դրամական բազա]]ն և պահուստները, հետևաբար նաև ավելացնում փողի առաջարկն ու նվազեցնում կարճաժամկետ տոկոսադրույքները: Բաց շուկայական վաճառքը փոքրացնում է դրամական բազան և պահուստները՝ նվազեցնելով փողի առաջարկն ու բարձրացնելով կարճաժամկետ տոկոսադրույքները:

[[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից [[պարտատոմս]]երի գնումը բերում է առևտրային [[բանկ]]երի պահուստների աճին, որը նաև մեծացնում է դրամական բազան: Ստանալով հավելյալ ռեսուրսներ՝ առևտրային բանկերն ավելի շատ վարկեր կտրամադրեն, որը կհանգեցնի վարկային էմիսիային: Եթե [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը կատարում է հակառակ գործընթացը, այսինքն վաճառում է պարտատոմսերը, ապա տնտեսության մեջ տեղի է ունենում դրամական հոսք դեպի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]], և դրամական զանգվածի քանակությունը իջնում է:

===Մշտական հնարավորության գործիքներ===
Մշտական հնարավորության գործիքները ձևավորում են դրամավարկային քաղաքականություն գործիքների տոկոսադրույքների վերին և ստորին սահմանը և դրանով իսկ շուկան ապահովագրում տոկոսադրույքների կտրուկ տատանումներից:

Դրամաշրջանառության գործընթացի վրա առավել ուժեղ ազդեցություն է ունենում վերաֆինանսավորման քաղաքականությունը: Դիսկոնտային քաղաքականությունը դրամավարկային կարգավորման կարևոր գործիք է, որի հիմնական ուղղությունները մշակվում են տվյալ երկրի ԿԲ-ի կողմից: Վերջինիս կողմից դիսկոնտային քաղաքականությունը իրականացվում է պաշտոնական տոկոսադրույքների 2 հիմնական տեսակների սահմանման և վերանայման միջոցով.
# վերահաշվառման տոկոսադրույքները՝ պետական արժեթղթերի վերահաշվառման նպատակով:
# բանկային տոկոսի հաշվարկային դրույքները՝ Կառավարության և բանկային հաստատությունների վարկավորման նպատակներով:

Դրույքը, որով ԿԲ-ը առևտրային բանկերին տրամադրում է վարկեր, անվանում են անվանական դրույք կամ վերաֆինանսավորման դրույք:

Երբ բանկերը վարկ են վերցնում ԿԲ-ից, առաջարկվող վարկի պայմանները ավելի շահեկան պետք է լինեն, քան միջբանկային շուկայում, քանի որ ԿԲ-ից փոխառությունները փոխարինում են միջբանկային փոխառություններին: Մնացած բոլոր գործոնները անփոփոխ մնալու պարագայում (ներառյալ՝ ԿԲ-ի կողմից սահմանված տոկոսադրույքները), միջբանկային շուկայի տոկոսադրույքները բարձրանալու դեպքում, բանկերը ավելի մեծ ցանկություն կունենան վարկ վերցնելու ԿԲ-ից: Արդյունքում ԿԲ-ի կողմից իրացվելիության ներարկումները (վարկավորումը) կաճի: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը վերահաշվառման տոկոսադրույքից բարձր է, քանի որ բանկերի վարկավորման գործառնությունները ավելի թանկ են գնահատվում, քան առևտրա-կոմիսիոն գործառնությունները: Պետական քաղաքականության իրականացման դեպքում ԿԲ-երը օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլև վարչական գործիքներ, ինչպես օրինակ առևտրային և մասնագիտացված բանկերի շուկայական տոկոսադրույքների նկատմամբ ուղղակի վերահսկողություն, վարկային մարժայի սահմանափակում, վարկերի առանձին տեսակների տոկոսադրույքների վերին սահմանների հաստատում: Մշտական հնարավորության վարկերի աճը մեծացնում է առաջարկվող պահուստների քանակը:

Դրա հետևանքով ավելանում է փողի բազան: Անվանական դրույքի բարձրացումը հանգեցնում է նրան, որ առևտրային բանկերը կձգտեն ավելի քիչ վարկեր վերցնել, և դրա հետևանքով նրանք ավելի քիչ վարկ կտրամադրեն, ինչը կիջեցնի տնտեսության մեջ դրամական զանգվածի քանակությունը: Իսկ անվանական դրույքի իջեցումը կհանգեցնի հակառակ պրոցեսին: