«Յուրի Շումսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Յուրի Վասիլևիչ Շումսկի''' (իսկական ազգանունը՝ Շումին) ([[1887]]-[[1954]] թվականներ), ուկրաինացի խորհրդային [[դերասան]]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ([[1944]] թվական)։ ՍՄԿԿ անդամ [[1942]] թվականից։ [[1917]]-[[1920]] թվականներին Խերսոնում կազմակերպել է սիրողական ուկրանիական թատրոն և ստուդիա։ [[1925]]-[[1934]] թվականներին «Դերժդրամա»-ի (այժմ՝ [[Օդեսա]]յի Հոկտեմբերյան հեղափոխության անվանթատրոն) դերասան։ [[1934]] թվականից աշխատել է [[Կիև]]ի Ի․ Ֆրանկոյի անվան [[թատրոն]]ում։ Լավագույն դերերից են՝ Շվանդյա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Գայդայ, Բոգդան Խմելնիցկի (Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը», «Բոգդան Խմելնիցկի»), խլեստակով, Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռեիզոր»), Ֆիլիպ II (Շիլլերի «Դոն Կառլոս»)։ Նկարահանվել է կինոյում (մարշալ Վասիլեսկի, «Երրորդ հարվածը», [[1948]] թվական, և «Ստալինգրադյան ճակատամարտ», [[1949]] թվական)։ [[ԽՍՀՄ]] պետական մրցանակներ ([[1950]], [[1951]] թվականներ)։