«Ջրային դաշտամուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ջրային դաշտամուկ''' ({{lang-lat|Arvicola terrestris}}) , ջրառնետ, համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող [[կաթնասուն]] [[կենդանի]]: [[Հայաստանի Հանրապետություն]]ում հանդիպում է բոլոր բնակլիմայական գոտիներում ([[700]]-3200 մ բարձրություններում): Բնակվում է [[գետեր]]ի, [[լճեր]]ի և այլ ջրային տարածքների առափնյա մասերում, երբեմն՝ խոնավ մարգագետիններում՝ ջրից մինչև [[2]] [[մետր]] հեռավորության վրա: Մարմնի [[երկարություն]]ը մինչև [[25]] սմ է, պոչինը՝ [[15]] սմ: Մեջքի մորթին ու պոչը միագույն են՝ մուգ դարչնագույնից սև, փորինը՝ մոխրագույն: Մորթին խիտ է, որակյալ, լավ տարբերակված (աղվամազ և ստև): Պոչի մազերը կարճ են, կոշտ ու նոսր: Օժտված է փորող և երկկենցաղ կենսակերպ վարող կենդանիներին բնորոշ առանձնահատկություններով (ջրում լավ լողում է, սուզվում, կեր փնտրում, ցամաքում արագաշարժ է): Սնվում է [[բույսեր]]ով, ջրային մանր կենդանիներով, ձմռանը՝[[Ձմեռ|ձմռան]]ը՝ բույսերի ստորգետնյա մասերով, ծառերի կեղևով և շիվերով: Բնակվում է հողափոր, մինչև [[1]] մետր խորությամբ բներում, կազմում առափնյա գծային, բաց տարածքներում՝ օջախային գաղութներ: Բազմանում է տարին [[2]]-[[3]] անգամ, ունենում մինչև [[14]] ձագ: Վնաս է հասցնում [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսությանը]], մշակաբույսերին և անտառտնտեսություններին: Տուլարեմիայի[[Տուլարեմիա]]յի և լեպտոսպիրոզների[[լեպտոսպիրոզ]]ների հարուցիչների հիմնական կրողներից է:
[[Կատեգորիա: Ջրային կենդանիներ]]
[[Կատեգորիա:Համստերանմաններ]]