«Հոգեկան վիճակներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(→‎Գրականություն: clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ)
'''Հոգեկան վիճակներըվիճակներ''' հարաբերականորեն կայուն, ոչտևական ինտենսիվ և ցածր շարժունակությամբ օժտվածժամանակահատվածում [[հոգեկան երևույթներ են։ Դրանց թվին են դասվում հոգնածությունը, [[ուշադրությունպրոցեսներ]]ը,ի թախիծը,ընթացքը եռանդունությունը,և հետաքրքրությունները,նրա ցանկությունները,համեմատական ուրախությունըկայունությունը, տագնապը,հոգեկան ապաթիկբաղադրիչների վիճակըմիջև ևփոխադարձ այլն։ամբողջականությունը: Հոգեկան վիճակները արտացոլումհարաբերականորեն ենկայուն, արտաքինոչ աշխարհիինտենսիվ և ներհոգեկանցածր կյանքիշարժունակությամբ որոշակիօժտված երևույթներիհոգեկան և իրողությունների ազդեցությունը մարդու վրա։երևույթներ Սակայնեն։Սակայն մեծամասամբ այդ արտաքին և ներքին պատճառները չեն գիտակցվում կամ գիտակցվում են մասամբ, և [[անհատ]]ը գիտակցում է միայն տվյալ վիճակը։
 
== Հոգեկան վիճակների մեկնաբանությունը փիլիսոփայության մեջ ==
 
Մ.թ.ա. 4-րդ դարում [[Հերակլիտ]]ը նշել է, որ «վիճակ» բառը վկայում է կայունություն և հարատևություն: Միևնույն ժամանակ նա նշել է [[հոգեկան վիճակներ]]ի դինամիկության, պրոցեսային բնույթի մասին և ավելացրել, որ «հոգու վիճակը» կարող է անցում կատարել մի որակից մեկ այլ որակի: Հին հելլենիստական ժամանակաշրջանի ներկայացուցիչներից Ալկմեոնը, [[Էմպեդոկլես]]ը, [[Դեմոկրիտ]]ը և այլոք գտնում էին, որ հոգեկան վիճակը՝ որպես մարդու հոգու վիճակ, պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով: Իսկ Սոկրատեսը, Պլատոնը և նրանց հետևորդները գտնում էին, որ մարդու հոգու վիճակը ինդետերմինացված է:
 
Հին ժամանակների բժիշկ և փիլիսոփա [[Հիպոկրատը]] նշում է, որ [[պաթոլոգիկ պրոցեսներ]]՝ այդ թվում նաև հոգեկանի պաթոլոգիկ վիճակը, պաշտպանական ռեակցիա է, որն ունի առաջնային նորմալ վիճակին անցնելու և կորցրած հավասա-րակշռությունը վերականգնելու ֆունկցիա:
 
Առավել ճշգրիտ հոգեկան վիճակները ներկայացրել է Արիստոտելը: Նա գտնում էր, որ հոգեկան վիճակները հոգու առանձնահատուկ վիճակներ են, որոնք ձևավորվում են արտաքին ազդեցություններով: Ավիցենան և Դեկարտը գտնում էին, որ հույզերը կապված են մարմնական փոփոխությունների հետ: Նրանք նշում էին նաև մարդու հոգեկան վիճակների և մարմնական հիվանդությունների միջև կապը:
 
== Հոգեկան վիճակների հատկությունները ==
 
#Ամբողջականություն: Տվյալ հատկությունը դրսևորվում է նրանում, որ այս կամ այն վիճակն արտացոլում է հոգեկան բոլոր բաղադրիչների միջև կապը և բնութագրում ողջ հոգեկան գործընթացը ժամանակի որոշակի պահին:
#Շարժունակություն: Հոգեկան վիճակները փոխվում են ժամանակի ընթացքում: Դրանք ունեն սկիզբ, զարգացում, ընթացք:
#Հակադրություն: Յուրաքանչյուր հոգեկան վիճակ ունի իր հակադիր վիճակը: Օրինակ` հետաքրքրվածություն-անտարբերություն, առույգություն-պասիվություն, ֆրուստրացիա-տոլերանտություն և այլն:
#Համեմատաբար կայուն: Հոգեկան վիճակների դինամիկությունն արտահայտվում է բավականին փոքր աստիճանով, քան հոգեկան պրոցեսների դինամիկան:
 
== Հոգեկան վիճակների դասակարգումը ==
 
Մարդու հոգեկան վիճակները կարելի է բաժանել 3 մեծ խմբի`
#տիպիկ-դրական (ստենիկ) վիճակներ
#տիպիկ-ժխտական(աստենիկ) վիճակներ
#մասնավոր վիճակներ<ref>Дмитриева Н. Ю.‚ Общая психология‚ Москва‚ 2007г.‚ 75с</ref>
Տիպիկ-դրական վիճակներից կարելի է առանձնացնել մարդու առօրյա կյանքին և գործունեության որոշակի տիպին վերաբերող վիճակներ: Առօրյա կյանքին վերաբերող տիպիկ-դրական վիճակներից են ուրախությունը, երջանկությունը, սերը, որոնք արտահայտված են բավականին վառ նկարագրով: ՈՒսուցողական կամ պրոֆեսիոնալ գործունեության մեջ առանձնացնում են հետաքրքրասիրությունը, ստեղծագործական ներշնչանքը, վճռականությունը և այլն: Հետաքրքրասիրության վիճակը ստեղծում է մոտիվացիա գործունեությունը հաջող իրականացնելու համար: Ստեղծագործական ոգեշնչման վիճակն իրենից ներկայացնում է ինտելեկտուալ և հուզական բաղադրիչների բարդ կոմպլեքս: Այն պայմանավորում է գործունեության առարկայի նկատմամբ կենտրոնացումը, սուբյեկտիվ ակտիվությունը, ընկալումը, մտածողությունը: Վճռականությունը հասկացվում է որպես որոշման ընդունման և դրա իրագործման պատրաստակամություն:
Տիպիկ-ժխտական հոգեկան վիճակներին համապատասխանում են [[սթրես]]ը, լարվածությունը, [[ֆրուստացիա]]ն:
Սթրեսն առավել շատ դիտարկվում է հոգեկանի հուզական դաշտում: Եթե շեշտը դրվում է [[հուզական սթրես]] վրա, ապա այս դեպքում սթրեսը հասկացվում է որպես բացասական ազդեցությունների ռեակցիա:
Ֆրուստրացիան բացասական հուզական վիճակների ապրումն է, երբ պահանջմունքները բավարարելիս սուբյեկտը հանդիպում է անսպասելի արգելքների: Ֆրուստրիացիայի տիպիկ ռեակցիաներից են [[ագրեսիա]]ն, [[ֆիքսացիա]]ն, [[դեպրեսիա]]ն և այլն:
Լարված վիճակները ևս բացասական վիճակներ են, որոնք ծագում են անձի համար դժվարին իրավիճակներում.
*Սուբյեկտը չի տիրապետում որոշակի ինֆորմացիայի, որպեսզի կարողանա որոշում ընդունել և կառուցել իր վարքի մոդելը:
*Մարդը գտնվում է այնպիսի վիճակում, որը առաջացնում է հակասական հույզեր:
*Մարդն իրականացնում է բարդ գործունեություն՝ առավելագույնս իրացնելով իր հնարավորությունները;
Մասնավոր հոգեկան վիճակներից են քնի–արթնության, գիտակցության փոփոխվող վիճակները և այլն:
 
== Հոգեկան վիճակների տեսակները ==
 
#երկարատև վիճակ (տարի, ամիս):
#արճատև վիճակ` ժամեր, րոպեներ, վարկյաններ:
#Անձնային և իրավիճակային վիճակ: Առաջին հերթին, արտացոլում են մարդու անհատական հատկությունները, երկրորդ՝ իրավիճակային առանձնահատկությունները:
#Ավելի խորքային և ավելի մակերեսային վիճակներ՝ կախված մարդու ապրումների ուժի ազդեցությունից և մարդու վարքից՝:
#Դրական և բացասական վիճակներ՝ համաձայն մարդու գործունեությանը:
#Շատ կամ քիչ գիտակցված վիճակներ: Օրինակ՝ ցրվածությունն ավելի շատ ոչ գիտակցական հոգեկան վիճակ է, իսկ որոշման ընդունումը` գիտակցական:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Գրականություն ==
*П.А.Сорокун. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 {{ref-ru}}