«Կոպուլատիվ օրգաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կոպուլատիվ օրգաններ''', զուգավորման [[Օրգան (կենսաբանություն)|օրգաններ]], [[կենդանիներ]]ի հատուկ օրգաններ, որոնց օգնությամբ արուների [[սերմնահեղուկ]]ը անցնում է էգերի [[օրգանիզմ]], որտեղ որոշ ժամանակ այն պահպանվում է կենսունակ վիճակում։ Կոպուլատիվ օրգանները հատուկ են միայն ներքին բեղմնավորություն ունեցող կենդանիներին։

Սերմնահեղուկի փոխանցումը էգին իրականանում է ինչպես իսկական կոպուլատիվ օրգաններով, այնպես էլ այլ օրգաններով, որոնք անամիապես կապված չեն սեռական համակարգի հետ։ Իսկական կոպուլատիվ օրգանները ունեն թարթիչավոր և ժապավենաձև [[որդեր]]ը, հոդվածոտանիների բարձր խմբերի ներկայացուցիչները, [[ողնաշարավորներ]]ից՝ [[սողուններ]]ը, [[թռչուններ]]ը և [[կաթնասուններ]]ը։

Արուների կոպուլատիվ օրգանների ֆունկցիան կարող են կատարել վերջավորությունները ([[խեցգետնակերպեր]], [[սարդեր]]), լողակների ելուստները (ձկներ), բերանային օրգանները (տզեր, անթև միջատներ), շոշափուկները (որոշ գլխոտանի փափկամորթներ)։ Կոպուլատիվ օրգանների մորֆոլոգիական առանձնահատկություններն ունեն կարգաբանական նշանակություն։
 
{{ՀՍՀ}}