«Դամդինի Սուխե-Բատոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Դամդինի Սուխե-Բատոր''' ([[1893]]-[[1923]]), մոնղոլական քաղաքական և պետական գործիչ, Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) հիմնադիրը, Մոնղոլական ժողովրդական հեղափոխության ([[1921]]) առաջնորդը։ Ծնվել է աղքատ գյուղացու [[ընտանիք]]ում։ [[1912]]— [[1918]] թվականներին ծառայել է բանակում։ [[1919]] թվականից Ուրգայում (այժմ՝ [[Ուլան Բատոր]]) աշխատել է որպես գրաշար։ Այստեղ էլ ծանոթացել է [[ռուս]] հեղափոխականների հետ, որոնց միջոցով՝ [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի ազատագրական գաղափարներին։ [[1919]] թվականին ստեղծել է անլեգալ հեղափոխական խմբակ։ [[1920]] թվականին գլխավորել է իր խմբակի և Չոյբաչսանի համանման խմբակի միավորմամբ ստեղծված հեղափոխական կազմակերպությունը։ Այս կազմակերպության ստեղծմամբ էլ դրվել է Մոնղոլական ժողովրդական կուսակցության (ՄԺԿ, կազմակերպությունը հիմնադրվել է [[1921]] թվականի մարտին, [[1925]] թվականից անվանվել է ՄԺՀԿ) հիմքը։ Դամդինի Սուխե-Բատորի գլխավորությամբ կայացել է ՄԺԿ համագումարը ([[1921]] թվականի [[մարտ]]), որը մոնղոլ ժողովրդին ապստամբության կոչ է արել՝ հակաիմպ․, հակաֆեոդալական հեղափոխության խնդիրների առաջադրմամբ։ Համագումարում Դամդինի Սուխե-Բատորը ընտրվել է ՄԺԿ ԿԿ-ի անդամ։ [[1921]] թվականի մարտի 13-ից՝ ժամանակավոր ժողովրդական կառավարության անդամ, ռազմ, մինիստր և ժողովրդական բանակի գլխավոր հրամանատար։ Մոնղոլական ժողովրդական բանակը Դամդինի Սուխե-Բատորի հրամանատարությամբ մոնղոլ ժողովրդին օգնության եկած խորհրդային բանակի զորամասերի աջակցությամբ [[1921]] թվականի մայիս—օգոստոսին ջախջախել է Ունգեռնի սպիտակգվարդիական [[զորքեր]]ին։ [[1921]] թվականի հուլիսին Դամդինի Սուխե-Բատորը մտել է ժողովրդական կառավարության կազմի մեջ, զբաղեցնելով ռազմական մինիստրի պաշտոնը։ Պարգևատրվել է ՄՄՀՄ Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է սովետա-մոնղական բարեկամության առաջին համաձայնագրի ստորագրմանը ([[1921]], [[Մոսկվա]]), ուր հանդիպել է [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ին։
 
 
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Պետական գործիչներ ըստ երկրիՄոնղոլիա]]