«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
=== Մաթեմատիկական մեթոդ ===
Տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ: Օրինակ` գնի բարձրացումը հանգեցնում է [[պահանջարկ|պահանջարկի]] նվազման: [[Աշխատավարձ|Աշխատավարձի]] նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը: Այսինքն` տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն: Տվյալ դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է [[գին|գնի]] փոփոխությունից: Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից` մարդկանց եկամտից, ճաշակից և այլն: Եթե այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Qով, իսկ դրա վրա ազդող գործոնները, համապատասխանաբար` X1 (գին), X2 (եկամուտ), X3 (ճաշակ) և այլն, ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը՝ Q=ƒ(X1, X2, X3 … Xn): Մաթեմատիկական մեթոդի կիրառման մյուս կարևոր եղանակը [[վիճակագրություն|վիճակագրությունն]] է, որը ուսումնասիրում է երևույթների` գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների, զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն պատճառները: Մաթեմատիկական մեթոդի կիրառման եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները: Մաթեմատիկական ապարատի միջոցով ներկայացվում է տնտեսական երևույթների փոխկապվածությունը առկա ռեսուրսների սահմանափակության պայմաններում և, ըստ առաջադրված նպատակի, փորձ է արվում գտնելու դրան հասնելու ռացիոնալ տարբերակը, ինչը հիմնականում կապված է ծախսերի նվազագույն մակարդակի ապահովման հետ: Oրինակ` եթե շուկայում առկա է այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկ, ապա արտադրողները փորձում են ապահովել առավելագույն արդյունք` նվազագույն ծախսերով: Դրա համար կարելի է կազմել հետևյալ մոդելը. նվազագույն ծախսի ապահովումը համարել արտադրողների հիմնական նպատակը: Այդ ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով` y=ƒ(x), որտեղ y-ը ծախսերի մակարդակն է` կախված արտադրանքի քանակությունից` x-ից: Իսկ ինչպես հայտնի է, ռեսուրսները սահմանափակ են: Երբ սահմանափակ ռեսուրսի քանակությունը B է, իսկ դրա ծախսը արտադրանքից կախված` F(x), ապա, F(x)≤B: Միևնույն ժամանակ` y=ƒ(x)→min: Սրանից կազմվում է տնտեսամաթեմատիկական մոդել. y=ƒ(x)→min F(x) ≤ B X ≥ O Այս մոդելի տնտեսագիտական բովանդակությունը հետևյալն է. գտնել X-ի (արտադրանքի) այն քանակությունը (B սահմանափակ ռեսուրսների պայմաններում), որը կարտադրվի նվազագույն ծախսերով: Նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան: Տնտեսամաթեմատիկական մեթոդը, փաստորեն, օգնում է դրանցից ընտրելու լավագույնը` օպտիմալը:
=== Քանակական փոփոխություններից որակականին անցնելու մեթոդ ===
Ցանկացած երևույթ ունի երկու կողմ` քանակական և որակական, որոնք սերտորեն փոխկապված են: Երևույթի քանակական որոշակիությունը գնահատվում է չափման համապատասխան համակարգի միջոցով: Տարբեր գիտություններ կիրառում են չափման որոշակի միավորներ կամ չափանմուշներ (էտալոններ), oրինակ` կիլոգրամ, վոլտ, օհմ, մետր և այլն: Տնտեսագիտության մեջ օգտագործվում են ինչպես նյութաիրային ¥X տոննա մետաղ, Y քանակությամբ մեքենա, N զբաղված աշխատողներ¤, այնպես էլ արժեքային ¥X դոլարի մետաղ, Y ռուբլու մեքենա, W դրամի աշխա-տավարձ¤ մեծություններ: Երևույթի որակական կողմն ընդգրկում է էական հատկությունները և կախված է քանակականի փոփոխությունից: Այսպես օրինակ` երբ ջուրը տաքացվում է, ենթարկվում է քանակական փոփոխության, որն արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ: Այդ գործընթացի շարունակությամբ ջրի ջերմաստիճանը հասնում է 100˚C-ի, որից հետո սկսվում է գոլորշիացումը: Տեղի է ունենում մի վիճակից անցում մյուսին: Ջրի ջերմաստիճանի քանակական փոփոխությունը հանգեցնում է որակական փոփոխության ¥ջուրը սկսում է գոլորշիանալ, ինչը նոր վիճակ է կամ որակ¤: Քանակական փոփոխության սահմանը, որի դեպքում տեղի է ունենում մի որակից ¥ջրից¤ անցում դեպի մյուս որակը ¥գոլորշի¤, կոչվում է չափ: Մեր օրինակում այդ սահմանը կամ չափը 100˚C-ն է: Նույն մեթոդը կարելի է կիրառել տնտեսագիտական վերլուծությունների ժամանակ: Եկամտի աստիճանական փոփոխությունը հասնում է մի մակարդակի, որի դեպքում ստեղծվում է այլ իրավիճակ: Օրինակ` 100 դոլար եկամտի չափը կարող է արտահայտել բնակչության աղքատության վիճակը, իսկ երբ այդ ցուցանիշը, աստիճանաբար փոփոխվելով, դառնում է 2000 դոլար, այդ դեպքում արդեն առկա է բարեկեցության բարձր մակարդակ: Փաստորեն, քանակական փոփոխությունների արդյունքում ձեռք է բերվում որակական նոր իրավիճակ, ինչն էականորեն տարբերվում է նախորդից: Մեկ այլ օրինակ. երբ գործազուրկների տեսակարար կշիռը աշխատունակ բնակչության մեջ սկսում է աճել և աստիճանաբար հասնել 10%-ի, դա վտանգավոր չի համարվում: Բայց երբ սկսում է գերազանցել 10%-ի սահմանը, վեր է ածվում լուրջ սոցիալական խնդրի և վտանգավոր դառնում տնտեսության կայուն զարգացման համար: Նույնը վերաբերում է գների աճին. երբ մոտենում է 10%-ի սահմանագծին, արդեն դառնում է մտահոգիչ, և պետությունը փորձում է դա կանխելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ: Այսպիսով` քանակական փոփոխությունից որակականին անցման մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու տնտեսական երևույթների զարգացման ներքին օրինաչափությունների բովանդակությունը: Պետք է նշել, որ այդ մեթոդի արդյունավետ կիրառմանը նպաստում է մաթեմատիկական ապարատի օգտագործումը վիճակագրության, մաթեմատիկական մոդելների, գրա ֆիկական սկզբունքների ներդրմամբ:
 
== Գրականություն ==