«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
 
{{Խմբագրում եմ|Արագի մեջ}}
{{Տնտեսագիտություն}}
'''Տնտեսագիտության տեսություն''', հասարակական [[գիտություն]]։ Տնտեսագիտության տեսություն առարկայի մասին պատկերացումները փոխվել են տնտեսական հարաբերությունների զարգացման ու տնտեսական գիտելիքների խորացմանը զուգընթաց։ Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց [[պահանջմունք]]ները /իրենց զարգացման մեջ/, որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց [[պահանջմունք]]ները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։