Բացել գլխավոր ցանկը

Changes

Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես` բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը` զուտ տնտեսական: Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն [[պահանջմունք|պահանջմունքի]] նկատմամբ:
=== Համանմանության (անալոգիայի) մեթոդ ===
Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ: Այսպես օրինակOրինակ` մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների ([[մաթեմատիկա]], [[փիլիսոփայություն]]) համապատասխան հասկացությունների հետ: Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ: Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F): Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն: VII. Այլ հավասար պայմանների մեթոդը: Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի ուսումնասիրել հնարավոր չէ: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ: Ուստի անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Այսինքն` կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Այսպես օրինակ` եթե ցանկանում ենք պարզել աշխատավարձի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, թողնում ենք անփոփոխ: Այսպիսով` կիրառում ենք այլ հավասար պայմանների մեթոդը
 
== Գրականություն ==