«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
=== Մակածության (ինդուկցիայի) մեթոդ ===
Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Բոլոր արդյունքները ունեն [[գին]]: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը:
=== Արտածման (դեդուկցիայի) մեթոդ ===
Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է, այսինքն` ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես` բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը` զուտ տնտեսական: Այստեղ էական դեր կարող է ունենալ անձի գերադասելիությունը այս կամ այն պահանջմունքի նկատմամբ:
 
== Գրականություն ==