«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` [[մարդ|մարդը]]` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր [[օրգան|օրգանների]] փոխհարաբերությունների ամբողջությունն է: [[Մարդու անատոմիա|Մարդու անատոմիան]] ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: [[Հասարակություն|Հասարակությունը]]` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի ([[մոլեկուլ |մոլեկուլների]], [[ատոմ|ատոմների]]), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:
=== Համադրության (սինթեզի) մեթոդ ===
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Մյուս կողմից` երևույթիԵրևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Ինչպես տեսնում ենք, վերլուծությանՎերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Նշված մեթոդների կիրառման օրինակ կարող է ծառայել մարդու անատոմիան: Ինչպես արդեն նշել ենք, վերլուծության մեթոդի օգնությամբ բացահայտում ենք մարդու օրգանիզմի տարբեր բաղադրամասերի (սիրտ, երիկամ, թոք, լյարդ, ստամոքս, գլխուղեղ և այլն) հատկությունները և գործառույթները: Իսկ համադրության միջոցով ուսումնասիրվում են մարդու ֆիզիոլոգիական հատկությունները` որպես այդ բաղադրամասերի ներքին փոխհարաբերության արդյունք: Մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը ազդում է առանձին օրգանների ֆունկցիոնալ գործունեության վրա: Գոյություն ունի նաև հակառակ գործընթացը: Այսինքն` որևէ օրգանի ֆունկցիոնալ խախտումը ազդում է մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակի վրա: Այսպիսի օրինակները բազմաթիվ են և վերաբերում են բնության ու հասարակության երևույթներին: Հասարակության ճանաչողության առումով` նախ ուսումնասիրվում են տվյալ երկրի պատմական զարգացման առանձնահատկությունները, այնուհետև դրա տարբեր ինստիտուտների (հաստատությունների) բնույթը, մասնավորապես` ընտրական համակարգը, օրենսդրական դաշտը, պետական կառույցները (Ազգային ժողով, Կառավարություն, դատական մարմիններ), ձևավորման սկզբունքները և գործառույթները, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և այլն: Դա, փաստորեն, իրականացվում է վերլուծության մեթոդի կիրառմամբ: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում կարողանում ենք ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր և այլն:
 
== Գրականություն ==