Բացել գլխավոր ցանկը

Changes

Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները: Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ [[գին]], [[փող]], [[աշխատավարձ]] և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ: Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն: Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով: Նույնը վերաբերում է մյուս երևույթներին` գնին, փողին, կապիտալին և այլն: Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո)որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն: Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում: Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x): Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում:
=== Վերլուծության (անալիզի) մեթոդ ===
Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` [[մարդ|մարդը]]` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր [[օրգան|օրգան<nowiki/>ներիօրգանների]] փոխհարաբերությունների ամբողջությունն է: [[Մարդու անատոմիա|Մարդու անատոմիան]] ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: [[Հասարակություն|Հասարակությունը]]` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի ([[մոլեկուլ |մոլեկուլների]], [[ատոմ|ատոմների]]), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:
=== Համադրության (սինթեզի) մեթոդ ===
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն մեզ հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Մյուս կողմից` երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Ինչպես տեսնում ենք, վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Նշված մեթոդների կիրառման օրինակ կարող է ծառայել մարդու անատոմիան: Ինչպես արդեն նշել ենք, վերլուծության մեթոդի օգնությամբ բացահայտում ենք մարդու օրգանիզմի տարբեր բաղադրամասերի (սիրտ, երիկամ, թոք, լյարդ, ստամոքս, գլխուղեղ և այլն) հատկությունները և գործառույթները: Իսկ համադրության միջոցով ուսումնասիրվում են մարդու ֆիզիոլոգիական հատկությունները` որպես այդ բաղադրամասերի ներքին փոխհարաբերության արդյունք: Մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը ազդում է առանձին օրգանների ֆունկցիոնալ գործունեության վրա: Գոյություն ունի նաև հակառակ գործընթացը: Այսինքն` որևէ օրգանի ֆունկցիոնալ խախտումը ազդում է մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակի վրա: Այսպիսի օրինակները բազմաթիվ են և վերաբերում են բնության ու հասարակության երևույթներին: Հասարակության ճանաչողության առումով` նախ ուսումնասիրվում են տվյալ երկրի պատմական զարգացման առանձնահատկությունները, այնուհետև դրա տարբեր ինստիտուտների (հաստատությունների) բնույթը, մասնավորապես` ընտրական համակարգը, օրենսդրական դաշտը, պետական կառույցները (Ազգային ժողով, Կառավարություն, դատական մարմիններ), ձևավորման սկզբունքները և գործառույթները, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և այլն: Դա, փաստորեն, իրականացվում է վերլուծության մեթոդի կիրառմամբ: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում կարողանում ենք ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր և այլն:
 
== Գրականություն ==