«Եղջերատերև»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի ցեղ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ |name = Եղջերատերև | image file = | image title = | image descr = | regnum = Խոտաբույսեր | phylum = Ծածկասերմ...»:
(Տարբերություն չկա)

19:20, 23 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Եղջերատերև (լատին․՝ Ceratophyllum), եղջերատերևազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Եղջերատերև ջրասույզ (լատին․՝ Ceratophyllum demersum)
  • Եղջերատերև կիսաջրասույզ (լատին․՝ Ceratophyllum submersum):

Տարածված է ՀՀ բոլոր ցածրադիր և միջին լեռնային գոտիների լճերում ու լճակներում (Արփա, Սևան, Պարզ, ժանգոտ, Տզրուկի, Մեծամոր և այլն), նաև դանդաղահոս գետերում (Մեծամոր, Արգիճի, Հրազդան և այլն): Արմատներ չունի, ցողունը հանգուցավոր է, երկարությունը՝ մինչև 1 մ: Տերևները եղանաձև կտրտված են փնջերով և օղակաձև դասավորված ցողունների միջհանգույցներում: Ծաղիկները մեկական են, մանր, տերևանութային, միատուն: Արական (կանաչավուն) և իգական (սպիտակավուն) ծաղիկները տեղադրվում են բույսի տարբեր հանգույցներում: Ծաղկում է հունիսին (փոշոտումը կատարվում է ջրի տակ): Պտուղը 3 փշիկներով (1-ը՝ պտղի գագաթին, 2-ը՝ հիմքում և դեպի ցած ծալված) ընկուզիկ է: Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով (ծայրային ընձյուղներով՝ տուրիոններով): Եղջերատերևը կեր է ջրլող թռչունների և ջրային կենդանիների համար, նպաստում է ջրամբարների կենսաբանական մաքրմանը և տիղմի առաջացմանը: Ակվարիումային բույս է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։