«Ռազմական բազա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բազա ռազմական''', տերիտորիա (ստրատեգիական կամ քաղաքական տեսակետից կարևոր կետ, շրջան) և նրա վրա տե...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բազա ռազմական''', տերիտորիա (ստրատեգիական կամ քաղաքական տեսակետից կարևոր կետ, շրջան) և նրա վրա տեղավորված զորքեր՝ զենքի, ռազմամթերքի, պարենամթերքի և նյութական այլ միջոցների պաշարներով։ Ռազմ․ բազաներ կապիտալիստական պետություններն ստեղծում են իրենց երկրի սահմաններում, իսկ մի շարք դեպքերում (գլխավորապես էքսպանսիոնիստական նպատակներով)՝ նաև այլ երկրների տերիտորիաներում ժամանակակից ռազմ․ բազաները լինում են [[հրթիռ]]ային, ավիացիոն, ռազմածովային և ընդհանուր նշանակության։ Հրթիռային[[Հրթիռ]]ային բազաները ստարտային դիրքերի, կառավարման կետերի, հրթիռատեխնիկական և նյութատեխնիկական ապահովման զորամասերի համալիր են։ Ավիացիոն բազաներն
օգտագործվում են ստրատեգիական, տակտիկական ու տրանսպորտային ինքնաթիռների, ապահովման և նորոգման զորամասերի, նյութատեխնիկական միջոցների բազավորման համար։ Ռազմածովային բազաները ծովափի և նրան հարող տեղամասի սարքավորված և պաշտպանվող շրջաններ են՝ նավերի բազավորման մի քանի կետերով ու նրանց պաշտպանության միջոցներով։ Լինում են մշտական կամ ժամանակավոր, թիկունքային կամ առաջապահ։ Ընդհանուր նշանակության բազաներում տեղավորվում են ցամաքային զորքերը, նավատորմի և ռազմաօդային ուժերը։
{{ՀՍՀ}}[[Կատեգորիա:Ստրատեգիական կամ քաղաքական տեսակետից կարևոր կետ]]