«Պարտիզաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի '''Պարտիզաններ''', Պարտիզանները ժողովրդական վրիժառուներ են, մարդիկ, ով...»:
 
No edit summary
Տող 4.
== Պարտիզանները պատերազմում ==
 
[[Պատկեր:RIAN archive 965 A guerrilla commander teaching his fighters to use weapons.jpg|250px|մինի]]
[[1812]] թ. [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] կայսր [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն Բոնապարտը]] վիտխարի բանակի գլուխ անցած հարձակվեց [[Ռուսաստան|Ռուսաստանի]] վրա: Ռուսական զորքերը քաջաբար մարտնչում էին ֆելդմարշալ [[Միխայիլ Կուտուզով|Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովի]] հրամանատարությամբ: Թշնամու դեմ պայքարի ելան նաև պարտիզանական ջոկատները: Նրանք ազատում էին գերիներին, գրավում հակառակորդի պարենու ու զենքի գումակները, տեղեկություններ հավաքում Ֆրանսիացիների շարժման ուղղության վերաբերյալ, ոչնչացնում թշնամուն, բնակչության պաշտպանում կողոպուտից: Գյուղացիներն իրենց առաջնորդներն ունեին: Հաջողությամբ էր գործում մերձմոսկովյան մի գյուղի բնակիչ [[Գերասիմ Կուրին|Գերասիմ Կուրինի]] ջոկատը, որում հաշվվում էր 5 հազար հետևակային և 500 հեծյալ: Ժողովրդի մեջ իր քաջությամբ հռչակվել էր [[Վասիլիսա Կոժինա|Վասիլիսա Կոժինան]]`[[Սմոլենսկ|Սմոլենսկի]] մոտ գտնվող մի գյուղի գեղջավագի կինը: Նրա ստեղծած ջոկատը, որ կազմված էր եղաններով, կացիններով ու գերանդիներով զինված կանանցից ու պատանիներից, պաշտպանում էր գյուղը, ուղեկցորդում գերիներին: Պարտիզանների գործողությունները ռուսական բանակին օգնեցին ջախջախելու թշնամուն:
 
Տող 22 ⟶ 23՝
 
Հայրենիքը բարձր է գնահատել ժողովրդական վրիժառուների սխրագործությունները: Թշնամու թիկունքում հիտլերյան զավթիչների դեմ մղված պայքարում ցուցաբերած քաջության և անվեհերության համար պարտիզանական շարժման 248 մասնակիցներ արժանացելեն [[Սովետական Միության հերոս]]ի պատվավոր կոչմանը: Հազարավոր ժողովրդական վրիժառուներ պարգևատրվելեն Սովետական Միության մարտական շքանշաններով և մեդալներով, այդ թվում՝«Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալով:
 
[[Կատեգորիա:Ռազմական գիտություն]]
[[Կատեգորիա:Անկանոն զինված ուժեր]]