«Փուփուլավոր կկու»–ի խմբագրումների տարբերություն

թռչունների տեսակներ
Content deleted Content added
Նոր էջ «'''Փուփուլավոր կկու''' {{տաքսոտուփ | name = Կկուներ | image file = Kuckuck (Cuculus canorus) by Tim Peukert.jpg | image titl...»:
(Տարբերություն չկա)

13:42, 23 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Փուփուլավոր կկու

Կկուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կկվանմաններ
Ենթակարգ Փուփուլավոր կկուներ
Լատիներեն անվանում
Cuculus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177821
NCBI 33592
EOL 78291

Կկուների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է: Մարմնի երկարությունը 38-40 սմ է, թևերի բացվածքը՝ 58–61 սմ, կենդանի զանգվածը՝ 120-150 գ: Երկար պոչով, աչքի ընկնող փուփուլով կկու է: Հասունի մարմինը վերևից մուգ մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, դիմային ստորին մասը և կոկորդը՝ դեղին երանգով, թևերը՝ սպիտակ պտերով: Երիտասարդը վերևից դարչնագույն է՝ մանր սպիտակավուն պտերով, առաջնային փետուրները վերևից՝ դարչնագույն-նարնջագույն՝ մուգ ծայրերով, գագաթը սև է՝ առանց փուփուլի, դիմային մասի և վզի դեղին գույնը ավելի տարածված է: Համարձակ և աղմկարար է, հաճախ արձակում է թութակի սուր ճիչերի նմանվող ձայներ: Բնակվում է ուռուտներով գետափերին, նոսր ծառուտներում: Սնվում է անողնաշարավորներով: Հայաստանում հայտնաբերվել է 1978-ին, կրկնակի գրանցումը՝ 2005-ին: Ձվադրում է կաչաղակների բներում, որտեղ հայտնաբերված ձագը հաստատում է ՀՀ-ում բնադրումը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։