«Պատվո շքանշան (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
3. Շքանշանի շերտաձողիկը՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով, պատրաստված է արծաթից և ունի 14 մմ երկարություն ու 7 մմ լայնություն։ Այն պատված է եռագույն էմալով, և վրան ամրացված է արծաթյա վարդյակ։
 
=== Ներկայումս ===
2014թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
2014թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: 2014թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ Պատվո շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Ունի ուռուցիկ երկթև հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում ճառագայթաձև պատկերներ են: Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ` Արարատ լեռան ֆոնին: Արծվից ներքև ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը: Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերևներով, իսկ դրանց և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմ x 10 մմ: Շերտաձողիկը բաց կապույտ է, կենտրոնում ամրացված է ուղղանկյունաձև պատվանդան՝ ութաթև աստղով:
 
== Պարգևատրման վիճակագրությունը ==