«Փառքի շքանշան (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
== Շքանշանի նկարագրությունը ==
2014թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
 
ՀՀ Նախագահի 2014թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է Փառքի շքանշանի նկարագրությունը: Փառքի շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ: Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ պատված եռագույն արծնով: Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է սպիտակ արծնով: Շքանշանը ոսկե պատված է 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը՝ 110 մմ։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկը մուգ կարմիր է, կենտրոնում ամրացված է ուղղանկյունաձեւ պատվանդան՝ ութաթև աստղով:
 
== Պարգևատրման վիճակագրությունը ==