«Երևաննախագիծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}{{վիքիֆիկացում}}
'''«Երևաննախագիծ»,''' [[Երևան]]ի քաղաքային խորհրդի գործկոմի նախագծային ինստիտուտ։ Հիմնադրվել է [[1958]] թվականին, Երքաղխորհրդի գործկոմի ճարտարապետական հատակագծային վարչության նախագծային արվեստանոցի բազայի վրա։ Մշակում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, բնակելի զանգվածների և տների, հասարակական և կոմունալ կառույցների նախագծեր։ Ունի հինգ ճարտարապետկան և մեկ հատակագծային արվեստանոց, հատուկ մասնագիտացված և տեխնիկական բաժիններ։ Կազմվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ մինչև 2000 թվականի հեռանկարով, որը [[1971]] թվականին ընդունել է ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը, հաստատել՝ ԽՍՀՄ Պետշինի հատուկ հանձնաժողովը։ Երևանի կենտրոնի կառուցապատման նախագիծը 1974-ի համամիութենական մրցույթում շահել է առաջին մրցանակ։ «Երևաննախագիծ»-ի նախագծերով Երևանում կառուցվել եև նոր բնակելի զանգվածներ (Աջափնյակ, Նոր Նորք, Զեյթուն, Էրեբունի և այլն), ժողովրդական տնտեսության նվաճումևերի ցուցահաևդեսի արդյուևաբերության, գիտության և մշակույթի տաղավարևերը ([[Ֆենիքս Դարբինյան]], Ա․ Մելքոնյան, [[Ջիմ Թորոսյան]], [[Ռազմիկ Մանուկյան]], [[Լևոն Գևորգյան]], Տ․ Շահնազարյան), «Անի» հյուրանոցի (Ֆենիքս Դարբինյան, [[էդուարդ Սաֆարյան]], Ֆ․ Հակոբյան, Գ․ Բալյան), «[[Էրեբունի թանգարան|Էրեբունի]]» թանգարանի ([[Բաղդասար Արզումանյան]], [[Շմավոն Ազատյան]]), [[Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն|Շախմատիստի կենտրոնական տան]] ( Ժաննա Մեշչերյակովա, Ռ․ Մանուկյան), [[Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ|մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի]] (Տ․ Մարգարյան, Բաղդասար Արզումանյան, Շմավոն Ազատյան, Ցու․ Դալլաքյան), սրտաբանության և սրտային վիրաբուժության Լ․ Ա․ Հովհաննիսյանի անվան ԳՀԻ-ի (Ջիմ Թորոսյան, Լ․ Գրիգորյան), Կինոյի տան (Ե․ Սաֆարյան, Ի․ Մանուչարյան) և այլ շենքեր։ «Կովպետտրանս» նախագծային ինստիտուտի հետ համատեղ մշակվել է [[Երևանի մետրոպոլիտենիմետրոպոլիտեն]]ի տեխնիկական նախագիծը: Նախագծվել են «[[Հանրապետության հրապարակ (մետրոյի կայարան)|Հանրապետության հրապարակ]]», «[[Երիտասարդական (մետրոյի կայարան)|Երիտասարդական]]», «[[Բարեկամություն (մետրոյի կայարան)|Բարեկամություն]]» և այլ կայարանների նախասրահները, կազմվել են ՀԽՍՀ կառավարական նոր տան, Երևանի պատմական և ճարտարապետական հտշարձաններիհուշարձանների պահպանման նախագծեր:
 
«Երևաննախագիծ» ինստիտուտում են աշխատել [[Հովհաննես Մարգարյան]]ը, [[Միքայել Մազմանյան]]ը, [[Գևորգ Քոչար]]ը և վաստակաշատ ուրիշ ճարտարապետներներ ու շինարարներ: