«Շերամապահություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ։ Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ (որպեսզի թրթուրները ոչնչանան), ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին և փաթաթում։ Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում։ Այնուհետև մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է։
Մարդիկ մետաքսաթել ստանալու նպատակով վաղուց՝ ավելի քան 5 հազար տարի է, որ ընտելացրել են թթենու տերևներով։ Թթենու շերամի թիթեռները կորցրել են թռչելու հատկությունը։
Թթենու մետաքսագործը թեփուկաթևավորների կարգին պատկանող խավապատ մարմնով սպիտակ թիթեռ է։ Այդ թիթեռի թրթուրները հարսնյակավորումից առաջ ստորին շրթունքի մետաքսաթել արտազատող գեղձերից օդում պնդացող մետաքսաթելերից պատրաստում են բոժոժը։ Արհեստական ընտրության ճանապարհով ստացել են թթենու մետաքսագործի այնպիսի տեսակներ, որոնց կողմից արտազատվող մետաքսաթելը հասել է մինչև 1000 մ։ Ընտելացված թիթեռների էգերը կորցրել են թռչելու հատկությունը և դնում են բազմաթիվ ձվեր (300-600)։
Շերամապահության հիմնական կենտրոնները Միջին Ասիան և Անդրկովկասն են։