«Մրցակցություն (տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mining and Scientific Press - 1885-07-18 - Frue and Triump ore concentrators.jpg|մինի|Երկու մրցակից կազմակերպությունների կոզմից գովազդ թերթում, 1885 թվական]]
'''Մրցակցություն''' ({{lang-lat|concurrentia}} < {{lang-lat|concurro}} - «բախվել» բառից ), մաքսիմալ շահույթ ստանալու նպատակով ռեսուրսների ձեռքբերման, արտադրության և իրացման լավագույն պայմանների համար տնտեսվարող սուբեկտների [[պայքար]]ը: [[բարիք|Բարիքների ]]<nowiki/>առաջարկն ապահովող տնտեսվարող սուբեկտների ՝ արտադրողների (ֆիրմաների, ձերնարկությունների) և վաճառողների մրցակցությունը բնորոշվում է որպես նրանց միջև տնտեսական պայքար՝ [[շուկա|շուկայում]] իրենց բաժինն ունենալու և շահույթ ստանալու նպատակով: Մրցակցությունն արտադրողների և սպառողների յուրատեսակ փողազդեցություն է, որում դինամիկ կերպով կոորդինացվում են նրանց տնտեսական որոշումները կամ ընտրությունը: Ընդ որում արտադրողները որոշակիորեն կախված են սպառողներից: Մրցակցությունը սահմանվում է նաև որպես արտադրողների միջև տնտեսական պայքար՝ սահմանափակ ռեսուրսների տնօրինման, բարիքների արտադրության և իրացման առավել շահավետ պայմանների համար: Մրցակցությունն արդյունավետ կերպով սահմանափակում է նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունը միակողմանի ներգործելու շուկայի ընհանուր պայմանների վրա:Մրցակցությունը հասարակության սահմանափակ ռեսուրսների բաշխման արդյունավետ միջոց է:
 
 
== Մրցակցության գործառույթները ==
* Տնտեսական հարկադրում և խթանում. մրցակցության հիմնական առանձնահատկությունն այն է , որ շահույթի ստացումը հավանական է, բայց երաշխավորված չէ, իսկ վնասը՝ հնարավոր է, բայց ոչ անխուսափելի, այսինքն՝ գործունեության արդյունքը ֆիրմաների համար սկզբնապես պարունակում է զգալի անորոշություն,չնայած այն իրողությունը, որ մրցակցության նշված չափանիշը հստակ է ու կայուն:Բացի այդ, մրցակցությունը օբեկտիվորեն հարկադրում է տնտեսվարող սուբեկտներին մեծացնելու ներդրումները, ընդլայնելու արտադրությունը, իրականացնելու կազմակերպական և կառուցվածքային վերափոխումներ: