«Խոսրով Ա Սասանյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → (4),   → (4) oգտվելով ԱՎԲ)
'''Խոսրով Ա''' ('''Անուշիրվան''', [[պարսկերեն]]՝ انوشيروان - ''անմահ հոգի ունեցող''; [[501]]–[[579]]), [[Կավադ Ա]]-ի սիրելի որդին ու ժառանգը, [[Սասանյան Իրան]]ի 20-րդ շահնշահը, պարսից արքա 531 թ.-ից, Սասանյանների դինաստիայից։ Համարվում է ամենահայտնի [[Սասանյան]] կառավարիչը։
 
Հաջորդել է հորը՝ [[Կավադ I]]-ին։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով իրականացրել է բարեփոխումներ. կարգավորել է հարկային, ֆինանսական համակարգը, կատարել մարդահամար, վերացրել տեղական իշխանությունների ազդեցության տակ գտնվող աշխարհազորը, ստեղծել կանոնավոր և մշտական բանակ։ Նա մի քանի հաջող գործողություններ կատարեց ժողովրդական ապստամբությունները ճնշելուց հետո: Այս միջոցառումները ուղղված էին նման բախումները բացառելու նպատակով: Նա ազնվականներից մի մասի հողերը, որոնք գրավվել էին ապստամբների կողմից թողեց վերջիններիս իշխանության տակ, ինչը մեծ հարված էր պալատական ազնվականությանը, սա մեծապես թուլացրեց վերջիններիս և հնարավորություն տվեց ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը: մարդկանց Հաջողությամբ պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ [[540]] թ.-ին գրավել է [[Անտիոք]]ը։ Կովկասի ցեղերի հարձակումները կասեցնելու նպատակով [[Դարբանդ]]ում կառուցել է մի շարք ամրություններ։ [[570]] թ.-ին պարսկական բանակը գրավել է Եմենը, վերահսկողություն սահմանել ծովային ճանապարհների վրա։
 
Նրա օրոք ծավալվեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ. կառուցվեցին նոր քաղաքներ, վերանորոգվեցին հները, ստեղծվեցին նոր [[կամուրջ]]ներ, [[ճանապարհ]]ներ։ Խորսորվ Ա-ի օրոք [[արվեստ]]ն ու [[գիտություն]]ը ծաղկում էին Սասանյան Իրանում և երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին։ Զարգացել են մշակույթը, արվեստը, քաղաքաշինությունը։ Ստեղծվել են գրական և պատմական բազմաթիվ երկեր, գրի է առնվել ժող. էպոսը, հունարենից և սանսկրիտից թարգմանվել են գրական և գիտական հուշարձաններ։