«Թռչնաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի Թռչնաբուծություն, անասնապահության ճյուղ: Զբաղվում է գյուղատնտ...»:
 
No edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:KopfWeißerAltsteirerHahn.jpg|250px|մինի]]
Թռչնաբուծություն, անասնապահության ճյուղ: Զբաղվում է գյուղատնտեսական թըռչունների բուծմամբ՝ դիետիկ [[ձու]], թարմ [[միս]], նաև աղվափետուր և փետուր ստանալու համար: Որպես անասնապահության ճյուղ, թռչնաբուծության փոխադարձ կապի մեջ է բուսական մթերք և հումք արտադրող ճյուղերի, մասնավորապես, բուսաբուծության հետ: Ունի տնտեսական բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով (վաղահասություն, բազմապտղություն, կերհատուցում են): Ձվատու հավերի ցեղերն սկսում են ձվարկել 5—6 ամսականում, առաջին տարում յուրաքանչյուր հավից ստացվում է մոտ 100 ձու, իսկ մեկ ածանից՝ 140—150 սերունդ: Բարձր է նաև աճի տեմպը, մեկ օրական ճուտը կշռում է 35—36 գ, իսկ 70—75 օրականը՝ մինչե 1,5 կգ: Կերակըր- ման և պահվածքի բնականոն պայմաննե¬ րում մսացու ճտերի (բրոյլեր) 1 կգ քաշի համար ծախսվում է 2,2—2,5 կգ կերամիավոր: Բացի այդ, թռչունի սաղմը զար¬ գանում է հիմնականում մոր օրգանիզմից դուրս, որն էլ հնարավոր է դարձնում արդ. մասշտաբներով կազմակերաել ճաա- հանությունը (ինկուբացիան), անկախ տարվա եղանակից արտադրել թռչնաբու¬ ծական մթերք ու աճեցնել ճտեր մայրա¬ կան հոտն անընդմեջ համալրելու համար: Վայրի թռչունների ընտելացումն սկսվել է դեռես մեր թվարկությունից առաջ 4-րդից-3-երորդ հազարամյակում, [[Հնդկաստան|Հնդկաստանում]] և [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանում]]: Աստիճանաբար ընտելացվել են հավը, [[Աղավնի (համաստեղություն)|աղավնին]], [[սագ|սագը]], բադը, հնդկահավը, ապա՝ [[խլահավ|խլահավը]] և [[լոր|լորը]]: Ընտելացված թռչունների բազմացման, մթերատվության հատկանիշների աստիճանական բարելավման և սելեկցիայի միջոցով դրվել է թռչնաբուծւթյանյան ճյուղերի և ուղղությունների հիմքը: Թռչնաբուծությունն ընդգրկում է [[հավաբուծություն|հավաբուծությունը]], [[սագաբուծություն|սագաբուծությունը]], [[բադաբուծություն|բադաբուծությունը]], [[հնդկահավաբուծություն|հնդկահավաբուծությունը]], [[Խլահավ|խլահավերի]] և [[լոր|լորերի]] բուծումը և ունի ձվային, մսային ու խառն ուղղություններ: ԽՍՀՄ-ում թռչնաբուծությունը սկսել է զարգանալ 20-ական թվականներին, երբ կազմակերպվեցին կոլտնտեսային թռչնաբուծական ֆերմաներ, թռչնաբուծական ինկուբատորային [[կայան|կայաններ]], ինկուբատորներ, [[1925]]-ից՝ սովետական [[տնտեսություն|տնտեսություններ]], իսկ [[1930]]—[[1932]]-ին՝ թռչնաբու- ծական ֆաբրիկաներ: [[1974]]-ին ձվի համախառն արտադրանքի ծավալով [[ԽՍՀՄ]] աշխարհում գրավել է առաջին տեղը, իսկ յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկել 160 ձու (աշխարհում միջինը՝ 85—90): Հայաստանում թռչնաբուծություն գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Ըստ խեթական գրավոր հուշարձանների, դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհում]] տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի են): Հայաստանում թռչնաբուծության զարգացման մասին տեղեկություններ կան [[Հերոդոտոս|Հերոդոտոսի]], [[Քսենոփոն|Քսենոփոնի]], [[Փարպեցի Ղազար|Փարպեցու]], [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]],Ալիշանի և այլոց աշխատություններում: Թռչունների բուծման, խնամքի, կերակրման և այլ հարցեր ընդգրկված են «Դիրք վաստակոց» (11-ից — 12-երորդ դարեր) թարգմանական գրվածքում, [[Կովկաս|Կովկասյան]] գյուղատնտեսական ընկերության հրատարակություններում (14-րդ դար): Թռչնաբուծությունը նոր նշանակություն ձեռք բերեց սովետական կարգերի հաստատումից հետո, երբ 1930-ական թվականներին կազմակերպվեցին կոլտնտեսություններ և սովետական տնտեսություններ: 1949-ին ՀՍՍՀ տնտեսություններում կար ընդամենը 219 հազար, [[1959]]-ին՝ 502 հազար, [[1965]]-ին՝ մեկ միլիոն թռչուն: 1964-ից թռչնաբուծությունը աստիճանաբար ինտենսիվացվում, մեքենայացվում ու ավտոմատացվում է՝ փոխադրվելով արդյունաբերության հիմքի վրա: 1965-ին թռչունների ընդհանուր գլխաքանակը կազմել է 5,762, իսկ [[1975]]-ին՝ 6561,3 հազար, 1975-ին արտադրվել է 350,3 միլիոն ձու: [[1975]]-ին գործում Էր 13 թռչնաբուծական ֆաբրիկա, 22 սովետական տնտեսություն և 19 թիկ: Հանրային թռչնաբուծության վերելքին զուգընթաց զարգանում Է տնամերձ թռչնաբուծությունը: [[1975]]-ին [[ՀՍՍՀ]]-ում ձվի համախառն արտադրանքի կեսից ավելին ստացվել Է տնամերձ թռչնաբուծությունիցից: