«Առևտրի համաշխարհային կենտրոն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (12) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}{{կատեգորիա չկա}}Համաշխարհային առևտրի կենտրոն 1-ը (1 World Trade Center)` որն առավել հայտնի որպես Ազատության աշտարակ, գտնվում է [[Նյու Յորք]]ի Մանհեթեն թաղամասում: Այն հանդիսանում է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը` գերազանցելով Էմփայր Սթեյթ Բիլդինգին։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս [[2006]] թվականի [[ապրիլի 27]]-ին և ավարտվել [[2013]] թվականի [[մայիսի 10]]-ին։ Բացումը տեղի է ունեցել 2014 թվականին։ Շինության մակերեսը կազմում է 242 000 քառակուսի մետր, իսկ բարձրությունը 541.3 մետր։ Շինությունը գնահատվում է 3.9 մլրդ ամերիկյան դոլար։ Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է [[2001]] թվականի [[սեպտեմբերի 11]]-ի ահաբեկչությունից հետո, որի ընթացքում ավերվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի զույց աշտարակները։ Երկնաքերը ներկայումս գտնվում է հենց այդ աշտարակների տեղում։ Նրա հետ միասին կառուցվել է հուշահամալիր, նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին` գործող նախագահ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ-կրտսերի (ում կառավարման օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը) ներկայությամբ։
 
Ազատության աշտարակի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոն, պողպատ և ապակի։ Այն ունի 104 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկ։ Չնայած նրան, որ կառուցման աշխատանքները սկսվել էին 2006 թվականի ապրիլի 27-ին, երկնաքերը 0 մ բարձրությունը հաղթահարել է 2008 թվականի մայիսի 17-ին։