«Տարածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
 
Վ․ Ի․ [[Լենին]]ն է մշակել և գործնականում կիրառել պետությունների տերիտորիայի սահմանազատման նոր սկզբունքը։ Ազգերի ինքնորոշման մասին լենինյան ուսմունքը, պետությունների սահմանների հաստատման կարգի նկատմամբ վերաբերմունքը, անեքսիաների սահմանման նրա ըմբռնումը դրվել են սովետական պետության արտաքին քաղաքական գործունեության հիմքում։ Լենինը տերիտորիալ փոփոխություններն անմիջականորեն կապել է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Այդ սկզբունքի խախտումը հանգեցնում է ինքնորոշման սկզբունքի խախտմանը կամ անեքսիայի։ Միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի համաձայն, օրինական են և իրավաբանորեն հիմնավորված տերիտորիայի այն փոփոխությունները, որոնք առաջանում են օտարերկրյա գերիշխանությունը ազգային-ազատագրական պայքարով թոթափելու ճանապարհով, ազգի մասնատված հատվածները հայրենիքի սահմանների մեջ միավորելու, այս կամ այն ազգի շահերից ելնելով պետության տերիտորիայի որևէ հատվածը կամավոր զիջելու միջոցով։ Տերիտորիայի ժամանակակից ըմբռնումը բխում է այն տեսակետից, որ պետությունն իշխում է տվյալ տերիտորիաում և տիրում է այդ տերիտորիային այդտեղ բնակվող բնակչության կամքով։ Տերիտորիայի փոփոխություն թույլատրում է միայն նրա ժողովրդի կամքով ու ցանկությամբ։ Արդի միջազգային իրավունքն ու [[ՄԱԿ]]-ի կանոնադրությունը թույլատրում են այդպիսի փոփոխություններ կատարել պետությունների փոխադարձ համաձայնությամբ կամ միջազգային հեղինակավոր մարմինների որոշմամբ, եթե այդ որոշումը բխում է միջազգային հանրաճանաչ նորմերից։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունները տերիտորիալ վեճերը պարտավոր են կարգավորել խաղաղ ճանապարհով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարացիությունն ապահովելու միջոցով։ Արդի միջազգային իրավունքը մերժում է ուրիշի տերիտորիայի յուրացումն անկախ ձեռքբերման վաղեմությունից։
[[Պատկեր:Historical Armenia map.gif|400px|մինի|[[Պատմական Հայաստան]]ի տարածքը]]
 
== Տերիտորիաների զիջում ==
Տող 29.
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քաղաքական աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Միջազգային իրավունք]]
[[Կատեգորիա:Հողային իրավունք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տարածք» էջից