«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 109.
=== Հայաստանի երկրորդ բաժանում ===
 
[[Սասանյան Պարսկաստան]]ի ու [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր [[հայեր|հայ ժողովրդի]] համար: Ռազմական գործողությունները հիմնականում մղվում էին [[Հայաստան]]ում՝ ավերածության ենթարկելով երկիրը: Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի ([[572]]-[[591]]):
[[Պատկեր:Hripsime3.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)]]]]
Ի վերջո, [[591]] թվականին հաշտություն կնքվեց, որով Հայաստանը [[Հայաստանի երկրորդ բաժանում|երկրորդ անգամ բաժանվեց]] նրանց միջև: Կայսրությունը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները. Բյուզանդիային անցան [[Տուրուբերան]]ը, [[Տայք]]ը և [[Այրարատ]]ի մեծ մասը: Հայաստանի քաղաքական տրոհվածությունն ավելի խորացավ՝ դժվարացնելով երկրի տարբեր շրջանների միջև տնտեսական կապերի զարգացումը<ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/6276 Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը]</ref>: Հայաստանի մարզպանությունը սահմանափակվում էր [[Վասպուրական]]ով՝ որի տիրակալ [[Արծրունիներ]]ի գերիշխանության տակ էին [[Կորճայք]]ի ու [[Պարսկահայք]]ի մի մասի, ինչպես նաև՝ [[Մոկք]]ի իշխանները: Հայաստանի սահմաններից դուրս մնացին [[Արցախ]]ը և [[Ուտիք]]ը (Աղվանից մարզպանություն), Պարսկահայքի մեծ մասը և [[Փայտակարան]]ը (Ատրպատական): Կիսանկախ իրավիճակ ձեռք բերեց [[Սյունիք]]ը: Այս պառակտված իրավիճակը շարունակվեց կես դար՝ մինչև [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքները]]:
 
[[Մեծ Հայք]]ի նահանգները սկսեցին կառավարվել [[Փոքր Հայք]]ի նման: Բյուզանդիան չգնահատեց այն մեծ աջակցությունը, որ ցույց էին տվել հայերը: Կայսրերը շարունակեցին վարել հայկական զինուժերը ոչնչացնելու քաղաքականություն: Մորիկ կայսեր հրամանով հայ նախարարական գնդերը տեղափոխվում էին հեռավոր երկրներ և կռվում կայսրության թշնամիների դեմ: Այս կերպ Բյուզանդիան կամենում էր կանխել հայերի ազատագրական շարժումները: Կայսրը միաժամանակ պարսից արքունիքին խորհուրդ էր տալիս նույն կերպ վարվել պարսկահպատակ հայերի հետ: