«Ոսպնյակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ոսպնյակ օպտիկական''', լուսաթափանց նյութից (ապակի, քվարց և այլն) մարմին՝ սահմանափակված կոր մակե...»:
 
ուղղագրական, ջնջման ենթակա, փաստերի ավելացում, տվյալների թարմացում
Տող 1.
'''♠''''''Ոսպնյակ օպտիկական''', լուսաթափանց նյութից ([[ապակի]], քվարց և այլն) մարմին՝ սահմանափակված կոր մակերեվույթներով։ [[Օպտիկա]]կան համակարգերի հիմնական տարրն է։ Առավել տարածված են գնդային մակերևույթով ոսպնյակները։ Պակաս գործածական են գլանային կամ տորոիդային մակերևույթներով ոսպնյակները (դրանցից պատրաստում են, օրինակ՝ [[աչք]]ի աստիգմատիզմ ունեցողների [[ակնոց]]ները)։ Ոսպնյակի գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է օպտիկական առանցք։ Ոսպնյակը կոչվում է բարակ, եթե դրա մակերևույթների և օպտիկական առանցքի հատման երկու կետերի (գագաթների) հեռավորությունը մակերևույթների կորության շառավիղների համեմատ փոքր է, և այդ կետերը կարելի է համարել ձուլված մի ընդհանուր կետի՝ ոսպնյակի օպտիկական կենտրոնի մեջ։ Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող, բայց օպտիկական առանցքին չհամընկնող ուղիղները կոչվում են երկրորդային առանցքներ։ Օպտիկական կենտրոնով անցնող լուսային ճառագայթները ոսպնյակում չեն բեկվում։ Առանցքասիմետրիկ ոսպնյակի օպտիկական հատկությունները նկարագրելիս սովորաբար դիտարկում են լույսի հարառանցքային (պարաքսիալ) փնջերը, որոնք առանցքի հետ փոքր անկյուն են կազմում։ Ոսպնյակի ազդեցությունն այդ ճառագայթների վրա որոշվում է H և H՝ գլխավոր կետերի (այդ կետերում են օպտիկական առանցքի հետ հատվում ոսպնյաի գլխավոր հարթությունները), ինչպես նաև առջևի ու ետևի F և F՝ գլխավոր կիզակետերի դիրքով։ HF=f և H՝F՝=f՝ հատվածները կոչվում են ոսպնյակի կիզակետային հեռավորություններ (եթե ոսպնյակին սահմանակից միջավայրերի բեկման ցուցիչները նույնն են, ապա f= -f՛)։ Ոսպնյակները և դրանց համակարգերը բնութագրող երկրաչափական մեծությունները համարվում են դրական, եթե համապատասխան հատվածների ուղղությունները համընկնում են ճառագայթների տարածման ուղղությանը։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:]]