«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 101.
 
[[Խոսրով Անուշիրվան|Խոսրով Ա]]-ի թագավորության շրջանում հայերը հերթական անգամ ապստամբեցին պարսիկների դեմ: Ապստամբության անմիջական առիթը [[Դվին]]ում ատրուշան հիմնելն էր: Ապստամբության գլուխ անցավ սպանված Մանվել Մամիկոնյանի եղբայր [[Վարդան Մամիկոնյան (կրտսեր)|Վարդան Մամիկոնյան]]ը (Վարդան Կրտսերը) և հայոց կաթողիկոս [[Հովհաննես Բ Գաբեղենացի|Հովհաննես Բ]]-ն: Նրանց հաջողվեց հավաքել 10 000-անոց բանակ, ձեռք բերել դաշնակիցներ: Այս անգամ ևս հայերին միացան պարսից քաղաքականությունից դժգոհ [[վրացիներ]]ն ու [[աղվաններ]]ը: Հուսադրող էր նաև Պարսկաստանի դարավոր հակառակորդ Բյուզանդիայի դիրքորոշումը: Երկու աշխարհակալ տերությունների միջև, հակասությունները խիստ սրվել էին, և [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիան]] ցանկանում էր օգտագործել հարմար պահը՝ պատերազմելու Պարսկաստանի դեմ: Հայերի պատվիրակությունն այս անգամ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ջերմ ընդունելություն գտավ:
[[Պատկեր:Հայաստանը 527-591-թթ.jpg|330px|աջից|thumb|Հայաստանը 527-591 թվականներին]]
 
Բյուզանդացիների հետ կնքած պայմանագրով հայերը խոստացան ընդունել Բյուզանդիայի գերիշխանությունը: Իրենց հերթին բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին բյուզանդացիները հայտարարեցին պարսիկներին՝ սպառնալով օգնել ապստամբ հայերին: Բյուզանդացիների խոստումները Հայաստանում առաջ բերեցին համընդհանուր ոգևորություն: