«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 100.
=== Կարմիր Վարդանի ապստամբությունը (571-572) ===
 
[[Խոսրով Անուշիրվան|Խոսրով Ա]]-ի թագավորության շրջանում հայերը հերթական անգամ ապստամբեցին պարսիկների դեմ: Ապստամբության անմիջական առիթը [[Դվին]]ում ատրուշան հիմնելն էր: Ապստամբության գլուխ անցավ սպանված Մանվել Մամիկոնյանի եղբայր [[Վարդան Մամիկոնյան (կրտսեր)|Վարդան Մամիկոնյան]]ը (Վարդան Կրտսերը) և հայոց կաթողիկոս [[Հովհաննես Բ Գաբեղենացի|Հովհաննես Բ]]-ն: Նրանց հաջողվեց հավաքել 10 000-անոց բանակ, ձեռք բերել դաշնակիցներ: Այս անգամ ևս հայերին միացան պարսից քաղաքականությունից դժգոհ [[վրացիներ]]ն ու [[աղվաններ]]ը: Հուսադրող էր նաև Պարսկաստանի դարավոր հակառակորդ Բյուզանդիայի դիրքորոշումը: Երկու աշխարհակալ տերությունների միջև, հակասությունները խիստ սրվել էին, և [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիան]] ցանկանում էր օգտագործել հարմար պահը՝ պատերազմելու Պարսկաստանի դեմ: Հայերի պատվիրակությունն այս անգամ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ջերմ ընդունելություն գտավ:
Մարզպանական Հայաստանի քաղաքական ինքնուրույնությունը վերստին վտանգվել է 560-570-ական թթ. կապված պարսկա-բյուզանդական հարաբերությունների լարման և քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ [[Սասանյաններ]]ի ծավալած բռնությունների ու զավթողական ծրագրերի հետ։ [[Հայաստան]]ի պարսիկ մարզպան Սուրենը ([[564]]-[[571]]), հենվելով [[Դվին]]ում տեղակայված պարսկական 15 հզ-անոց զորաբանակի վրա, ծանրացրել է հարկերը, սաստկացրել կամայականություններն ու բռնությունները հայրենասեր ուժերի հանդեպ, բորբոքել կրոնական հալածանքներ, որոնք ի վերջո հանգեցրել են հուժկու ազգային-ազատագրական պատերազմի։ Այն գլխավորել է Հայոց սպարապետ [[Վարդան Մամիկոնյան Կրտսեր]]ը (Վասակի որդին, մարզպան Վարդ Մամիկոնյանի թոռը)։ [[571]]-ի վաղ գարնանը հայկական բանակը գրավել է [[Դվին]]ը, ոչնչացրել պարսկական զորքերին և սպանել մարզպանին։ Շուտով պարսկական 20 հզ-անոց մի զորաբանակ ներխուժել է Հայաստան, բայց [[Խաղամախու ճակատամարտ]]ում պարտություն է կրել և դուրս շպրտվել երկրի սահմաններից։ Այնուհետև Վարդան Մամիկոնյանը, իր շուրջ համախմբելով [[Այսրկովկաս]]ի այլ քրիստոնյա ժողովուրդների (աղվաններ, [[վրացիներ]], եգերացիներ, աբխազներ, ալաններ), թոթափել է Պարսից գերիշխանությունը և դիմել [[Բյուզանդիա]]յի հովանավորությանը։ Այդ պատճառով [[572]]-ին երկու աշխարհակալությունների միջև բորբոքվել է նոր պատերազմ։ Այն ավարտվել է [[591]]-ին կնքած հաշտության պայմանագրով, համաձայն որի [[Հայաստան]]ի և [[Այսրկովկաս]]ի մեծագույն մասն անցել է [[Բյուզանդիա]]յի գերիշխանության ներքո։ Պարսկա-բյուզանդական մրցապայքարը Հայաստանի և Այսրկովկասի համար շարունակվել է մինչ [[արաբական արշավանքներ]]ը ([[630]]-ական թթ.)։
 
Բյուզանդացիների հետ կնքած պայմանագրով հայերը խոստացան ընդունել Բյուզանդիայի գերիշխանությունը: Իրենց հերթին բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին բյուզանդացիները հայտարարեցին պարսիկներին՝ սպառնալով օգնել ապստամբ հայերին: Բյուզանդացիների խոստումները Հայաստանում առաջ բերեցին համընդհանուր ոգևորություն:
 
Հայաստանի պարսիկ մարզպան Սուրեն [[571]] թվականին հապճեպ մեկնեց [[Տիզբոն]]՝ պարսից արքային զեկուցելու ստեղծված կացության մասին: Խոսրով թագավորը 15 000-անոց զորաբանակ տրամադրեց մարզպանին և հրամայեց անողոք դատաստան տեսնել ապստամբների հետ: Բայց պարսկական իշխանությունների ուժերից վեր էր կանխել ապստամբության հետագա ծավալումը: Հայ մարտիկների թիվն արդեն հասել էր 20 000-ի, և ապստամբները վերածվել էին նշանակալի ուժի: Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ նրանք [[572]] թվականին հարձակման անցան և Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը: Սպանված մարզպանի գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին:
 
Հայերի զինված ելույթից հետո ակտիվացավ Բյուզանդիան: Կայսրությունը պատերազմ սկսեց պարսիկների դեմ և զորքեր ուղարկեց [[Հայաստան]]: Պարսիկների դեմ ապստամբած դրացի ժողովուրդների և բյուզանդացիների օգնությամբ հայերը պարտության մատնեցին պարսից նոր զորավար Միհրանին: Շուտով պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/204 571-572թթ. ապստամբությունը]</ref>:
 
== Հայաստանի մարզպանների ցուցակը ==