«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
{{main|Վահանանց պատերազմ}}
Պարսից արքա Պերոզը [[470]]-[[480]]-ական թվականներին դարձյալ ավելացրել է [[Հայաստան]]ից գանձվող հարկերը, բորբոքել կրոնական նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները հայրենասեր նախարարների դեմ։ Հայաստանում սրված դժգոհությունները հանգեցրել են նոր՝ [[482]]-[[484]] թվականների ազատագրական պատերազմին։ [[482]] թվականին հայկական զորքերը սպարապետ [[Վահան Մամիկոնյան]]ի գլխավորությամբ ջախջախել են պարսկական ուժերը, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ իշխան [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունուն]]։ [[Դվին]]ում կազմվել է ազգային նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնել Հայոց թագավորությունը։
[[Պատկեր:Vahan Mamikonyan.jpg|մինի|[[Վահան ՄամիկոնյանըՄամիկոնյան]]]]
 
Պարսկական զորքերը ջախջախիչ պարտություն են կրել [[482]] թվականի [[Ակոռիի ճակատամարտ]]ում և [[483]] թվականին՝ [[Ներսեհապատի ճակատամարտ]]ում։ [[482]] թվականին [[Կուր]] գետի ափին տեղի ունեցած [[Ճարմանայի ճակատամարտ]]ում թեև հայ-վրացական միացյալ զորքերը պարտվել են և տվել զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակը և ուրիշներ), սակայն [[Վահան Մամիկոնյան]]ը մերժել է պարսկական հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել լեռնային համառ կռիվները [[Սասանյաններ]]ի զորքերի դեմ։