«Պլուտարքոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 19.
Ծնվել է Հունաստանի [[Բեթովտիա]] նահանգի Քերոնեա քաղաքում, կրթությունը ստացել է [[Աթենք]]ում։ Պլուտարքոսի հռոմեական կապերն ու հռոմեասեր համոզմունքները ապահովեցին կայսրերի՝ Տրայանոսի և Հադրիանոսի հովանավորությունը և կյանքի վերջին տարիներին Աքայայի պրոկուրատորի պաշտոնը։ 95 թվականին նրան շնորհվեց Դելփյան տաճարի քուրմի կոչում։
 
Պլուտարքոսը Քերոնեայում ստացել է քերականի և հռետորական կրթություն, ապա ուսումը շարունակել է Աթենքում։ Ճանապարհորդել է Հունաստանում, ապրել Ալեքսանդրիայում և Հռոմում։ Եղել է [[Հռոմ]]ի ապագա կայսր Ադրիանոսի դաստիարակը, ստացել Հռոմի քաղաքացիություն, ապա նշանակվել Աքքայա պրովինցիայի (վարչական միավոր) դատախազ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է ծննդավայրում. զբաղվել է հասարակական և լուսավորչական գործունեությամբ։ [[Քերոնեա]]յում ստեղծել է մասնավոր ակադեմիա, որտեղ ուսուցանել է երիտասարդությանը։ Նրա «Երեխաների դաստիարակության մասին» աշխատությունը Վերածննդի շրջանում թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ մանկավարժական բնույթի այլ գործեր`գործեր՝ XV դարում՝ լատիներեն։ Որպես փիլիսոփա`փիլիսոփա՝ Պլուտարքոսը հարել է Պլատոնյան ակադեմիային, էկլեկտիզմի ոգով տուրք է տվել ստոիկյան, պերիպատետիկյան և հատկապես պյութագորասականության ազդեցություններին։ Նա փիլիսոփայությունը համարել է ոչ այնքան հայեցակարգ, որքան դաստիարակության միջոց։ [[95]] թվականին ընտրվել է Դելփիքի Ապոլոնի սրբարանի քրմերի խորհրդի անդամ։ Որպես պատմագիր`պատմագիր՝ արտահայտել է Հռոմեական կայսրության վերնախավի շահերը, եղել նրա նվաճողական քաղաքականության ջատագովը։ Պլուտարքոսի բարոյափիլիսոփայական և պատմագիտական հայացքներն արտահայտվել են նրա «Բարոյականք» (հայերեն՝ [[1860]] թվականին) և «Զուգահեռ կենսագրություններ» (հայերեն`հայերեն՝ «Զուգակշիռք», [[1832]]–[[1835]] թվականներ) աշխատություններում։ Վերջինս հունական և հռոմեական քաղաքական ու ռազմական հանրահայտ 70 գործիչների՝ զուգահեռ շարադրված (մեկ հույն և մեկ հռոմեացի) կենսագրությունների հավաքածու է (մոտ 50)։ Սրանցից մեզ են հասել 23 զույգ զուգահեռ կենսագրություններ (Թեսևս ու Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի ու Հուլիոս Կեսար, Դեմոսթենես ու Ցիցերոն և այլն)։ Ըստ Պլուտարքոսի՝ դրանք զուտ պատմական երկեր չեն, այլ իր հերոսների բնութագրումներն են, նրանց մարդկային արժանիքների ու թուլությունների գրական դիմանկարները։ Միայն 4 կենսագրություն (այդ թվում`թվում՝ Պարսից Արտաքսերքսես I արքայի) ներկայացրել է առանձին՝ առանց համեմատությունների։ Պլուտարքոսը, որպես կանոն, հույն և հռոմեացի գործիչներին ներկայացրել է լավագույն գծերով, արդարացրել է միհրդատյան և [[հայ-հռոմեական պատերազմ]]ներին մասնակցած հռոմեական ընչաքաղց ու փառամոլ զորավարների ([[Լուկուլլոս]], [[Պոմպեոս]], [[Կրասոս]], [[Անտոնիոս]]) նվաճողական արշավանքներն Արևելքում, իսկ նրանց հակառակորդների՝ իրենց անկախության համար պայքարի ելած հայերի և պարթևների գործողությունները համարել է բարբարոսական։ «Էթիկա» ընդհանուր խորագրով աշխատությունն ընդգրկում է Պլուտարքոսի բարոյախրատական, փիլիսոփայական գործերը`գործերը՝ «Թագավորների և զորավարների ասույթները», «Հունական հարցեր», «Հռոմեական հարցեր», «Միապետության, ժողովրդավարության և օլիգարխիայի մասին», «Իզիսի և Օզիրիսի մասին» և այլն։ [[Հայաստան]]ի, հայերի և հայ գործիչների մասին Պլուտարքոսը զանազան տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթներում»։ Նա նկարագրել է Արտաշատի կառուցումը, մ. թ. ա. 69–66 թվականններին հայ-հռոմեական պատերազմը, Տիգրան Բ Մեծի գործունեությունը, նրա փոխհարաբերությունները՝ Լուկուլլոսի և Պոմպեոսի, Արտավազդ Բ-ի փոխհարաբերությունները՝ Կրասոսի և Անտոնիոսի հետ։ Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց [[Տիգրան Բ Մեծ]] և Արտավազդ Բ թագավորները վատաբանված են։ Պլուտարքոսը հիմնականում ոչ քննադատաբար է վերաբերվել օգտագործած աղբյուրներին, բայց Հերոդոտոսին հանդիմանել է հույն-պարսկական պատերազմների նկարագրության ժամանակ ցուցաբերած «կողմնակալության» համար։
 
== Ստեղծագործությունները ==