«Պանամա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  5 տարի առաջ
չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով: 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը: [[1519]] թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը: Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար: Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր: Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավ [[ԱՄՆ]]-ին: Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը: Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործել
[[Պատկեր:Panama 024.JPG|250px|մինի|ձախից|Պանամա]]
ւ պայմանագիր: Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել [[1920]] թվականի հունիսի 12-ին: Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում: Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ: [[20-րդ դար]]ի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում: 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը: ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը: [[1977]] թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ [[1999]] թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը: Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը`քաղաքը՝ ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով [[1513]] թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս:
 
 
== Բնակչությունը և տնտեսությունը ==
Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները`բնիկները՝ հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ):
Խոշոր քաղաքներն են Պանաման, [[Կոլոն]]ը, Դեվիդը, [[Լաս Տաբլաս]]ը: Պանաման գյուղատնտեսական երկիր է: Գլխավոր մշակաբույսերն են [[բրինձ]]ը, [[եգիպտացորեն]]ը, [[լոբի]]ն, մշակում են նաև [[սրճենի]], կակաո, աբակա, [[շաքարեղեգ]], արքայախնձոր, ադամաթուզ և այլն: Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ:
 
32 005

edits