«Հովհաննես Ե Դրասխանակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 33.
Այսպիսի քաղաքական դրության պայմաններում 898 թվականին Դվինի կաթողիկոսական գահին է բազմում Հովհաննես Դրախստանակերտցին։ Մինչ այդ նա վարել է եկեղեցական բարձր պաշտոններ, եղել է «դրան եպիսկոպոս», այսինքն եկեղեցական գրեթե երկրորդ դեմքը, և մասնակցել հասարակական-քաղաքական իրադարձություններին։ Կաթողիկոսության տարիներին բնականաբար մեծանում է նրա գործունեության ծավալն ու հասարակական կշիռը։ Արաբ իշխանավոր Յուսուֆին սիրաշահելու նպատակով մեծարժեք ընծաներով գնում է նրա մոտ, որպեսզի կանխի վերջինիս ծրագրած հարձակումը Սմբատ Ա թագավորի տիրույթների վրա։ Ոստիկանը ընծաներն ընդունում է, բայց ոչ միայն չի ընդառաջում կաթողիկոսի թախանձանքներին, այլև կալանավորում է նրան, ապա և հետ տանում, որպեսզի թուլացնի [[հայեր]]ի րնդդիմադիր ուժը և ահաբեկի ժողովրդին։ Դրասխանակերտցին փախուստի է դիմում։ Հայաստանում մնալը ապահով չհամարելով, նախ անցնում է Աղվանք, միառժամանակ հետո՝ Վրաստան, ըստ երևույթին ոչ միայն ապավինելու Արտներսեհ թագավորի մոտ, այլև ավելի ամրապնդելու հայ-վրացական քաղաքական և ռազմական գործակցությունը։
 
Հովհաննես Դրասխանակերտցին այնուհետև վերադառնում է Հայաստան և հաստատվում [[Տարոն]]ում։ Տեսնելով, որ շարունակվում են արշավանքները, ստիպված դիմում է բյուգանդական կայսեր օգնությանը։ Պատասխանը լինում է այն, որ ինքը, Աշոտ Երկրորդ (Երկաթ) թագավորի հետ հրավիրվում է [[Կոստանդնուպոլիս]]։ Սակայն Տարոնից գալիս է [[Դերջան]], ապա Մանյա այր, շուրջ մեկ տարի այստեղ ապրելուց հետո կրկին վերադառնում է [[Դվին]]։ Նրա այս քայլերի իմաստն այն էր, որ նա գնալով Կոստանդնուպոլիս միանշանակ հանդիպելու քաղկեդոնականության խնդիրը, սակայն նա կարողացավ խույս տալ դրանից: Այնուհետև ևս նրա կյանքը շարունակական խռովքի մեջ է անցնում։ Արաբ Նըսրր ոստիկանից խույս տալով, առանձնանում է նախ Գեղա կոչված բերդում, հետո՝ Սևանի կղզում։ Ապա կաթողիկոսը գնում է [[Բյուրական]]՝ Դվինում վերահաստատվելու ակնկալությամբ, հանգրվանում հայոց մայրաքաղաք [[Բագարան]]ում։ Մինչ նա այստեղ էր, մի կողմից Նըսըր և Բեշիր ոստիկանների չարագործությունները, մյուս կողմից՝ ներքին պառակտումները՝ շարունակում էին խռովել Հայաստանը։
 
Ընդառաջելով [[Գագիկ Արծրունի]] թագավորին, նա մեկնում է [[Վասպուրական]]՝ դարձյալ Դվինի կաթողիկոսանիստ աթոռը վերադառնալու ակնկալությամբ։ Սակայն, արդեն Նըսըրը գրավել էր Դվինը։
 
== Աշխատություններ ==