«Մորմ (բույս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մորմ''' (''Solanum''), [[մորմազգիներ]]ի ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 1700, [[ՀՀ]]-ում՝ 4 տեսակ՝ Մորմ քաղցրադառն (Solanum dulcamara), [[Պատկեր:Solanum dulcamara-01 (xndr).jpg|մինի|աջից|Մորմ քաղցրադառն (Solanum dulcamara)]] Մորմ սև (Solanum nigrum),[[Պատկեր:Solanum nigrum.jpg|մինի|աջից|Մորմ սև (Solanum nigrum)]] Մորմ թևավոր (Solanum alatum) և Մորմ Վորոնովի (Solanum woronowii): Տարածված է [[Սյունիք]]ի, [[Վայոց ձոր]]ի, [[Արարատ]]ի, [[Տավուշ]]ի, [[Լոռի|Լոռու]] մարզերում: Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին: Ցողունի բարձր, մինչև 2 մ է: Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև: Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է: Թունավոր է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ: Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և [[էպիլեպսիա]]յի բուժման համար: Որոշ տեսակներ միջատասպան են: Մեղրատու է: Աճեցնում են նաև որպես գեղազարդիչ բույս:{{ՀԲ}}
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]