«Հրակայուն նյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: )հ → ) հ oգտվելով ԱՎԲ
չ clean up, ջնջվեց: ; oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հրակայուն նյութեր''', [[1580]]°C-ից ոչ ցածր հրահեստություն ունեցող [[նյութ]]եր (շինվածքներ), որոնք պատրաստվում են հիմնականում միներալային հումքից։ Ըստ [[քիմիա]]կան-միներալային բաղադրության՝ հիմնականում տարբերում են սիլիկահողային, ալյումասիլիկատային և մագնեզիալ հրակայուն նյութեր։ Սիլիկահողային հրակայուն նյութերից են դինասը (տես Դինասային հրահեստ շինվածքներ) և քվարցային ապակին։ Ալյումասիլիկատային հրակայուն նյութերը լինում են երեք տեսակի՝ կիսաթթվային, շամոտային և բարձրկավահողային։ Այս դասին է պատկանում բակոր (պարունակում է 33—36% (<math>ZrO2</math>) , մոտ 50% (<math>Cl2O3</math>) հրահեստ նյութը։ Մագնեզիալ հրակայու նյութերը (մագնեզիտային, դոլոմիտային, ֆորսաերիտային) բաղկացած են հիմնականում պերիկլազ միներալից ( (<math>MgO</math>))։ Հրակայուն նյութերից, բացի քիմիական բաղադրությունից և հրահեստությունից, բնութագրվում են ամրությամբ, [[դեֆորմացիա|դեֆորմացման]] ջերմաստիճանով (բեռնվածքի դեպքում), ջերմակայունությամբ, խարամակայունությամբ, չափերի փոփոխություններով (տաքացման դեպքում), ջերմահաղորդականությամբ, իսկ չկաղապարված հրակայուն նյութերը՝ նաև դիսպերսության աստիճանով այլ ցուցանիշներով։ Հրակայուն նյութերի և շինվածքների մեծ մասի արտադրության տիպային սխեման հետևյալն է. ելանյութերի նախապատրաստում, թրծում՝ եռակալված կիսաֆաբրիկատ ստանալու նպատակով, վերջինիս մանրացում, կապակցող բաղադրանյութերի ավելացում, խառնում, շինվածքների կաղապարում և թրծում թունելային կամ այլ վառարաններում՝ 1300 — 1750&nbsp;°C-ի պայմաններում։ Չկաղապարված հրակայուն նյութերի արտադրությունում պրոցեսն ավարտվում է բաղադրանյութերի մանրացումով և խառնումով։ Հրակայուն նյութերը կիրառվում են ջերմաագրեգատների, մետաղների ստացման ու հալման վառարանների կառուցման, կիսաֆաբրիկատների տաքացման, կոքսի ստացման, ցեմենտի թրծման համար և այլն։ Հրակայուն նյութերի մեծ մասը սպառում է սև և գունավոր մետալուրգիան։
 
{{ՀՍՀ}}