«Մրջնաթթու»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, ջնջվեց: ; (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, ջնջվեց: ; (3) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Ameisensäure Lewis.svg|մինի|աջից|մրջնաթթու]]
'''Մրջնաթթու''', պարզագույն միահիմն կարբոնաթթու։
 
Սուր հոտով, անգույն հեղուկ է, [[խտություն]]ը՝ 1212,6 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 8,25&nbsp;°C, եռմանը՝ 100,7&nbsp;°C։ Անսահմանափակ քանակով լուծվում է ջրում և [[սպիրտ]]ում։ Ջրի հետ առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ (77,4% մրջնաթթու, եռման ջերմաստիճանը՝ 107,2&nbsp;°C)։ Ամենաուժեղ [[Ճարպաթթուներ|ճարպաթթուն]] է, մաշկի վրա առաջացնում է այրվածք։ Ունի կարբոնաթթուներին բնորոշ քիմիական հատկություններ։ Մրջնաթթվի [[աղեր]]ը և էսթերները կոչվում են ֆորմիատներ։ Վերականգնիչ է, տալիս է «արծաթահայելու» ռեակցիան։ Հայտնաբերվել է [[մրջյուններ]]ի արտաթորանքում ([[XVII դար|XVII]] դ․), պարունակվում է նաև եղևնու ասեղնատերևներում, եղինջում, մրգերում։ Ստանում են [[մեթան]]ի կատալիտիկ օքսիդացմամբ, Н<sub>2</sub>0 + С0 [[սինթեզ]]ով և հիմնականում NaOH-ի և CO-ի փոխազդեցությամբ (120- 150°С, 6-8 մթն, առաջանում է [[նատրիում]]ի ֆորմիատ, որից մրջնաթթու անջատվում են ծծմբական թթվով)։ Մրջնաթթու կիրառվում է օրգանական սինթեզում, արծնիչային ներկման, [[Կաշի|կաշվի]] վերամշակման, մրգահյութերի պահածոյացման համար։
 
{{ՀՍՀ}}
274 658

edits