«Շինարարական նյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Kareyac տեղափոխեց էջը «Շինանյութեր»-ից «Շինարարական նյութեր»
չ clean up, փոխարինվեց: ր ։ → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Շինանյութեր''', շենքերի, [[կառույցներ]]ի, ճանապարհների կառուցման և հարդարման համար օգտագործվող նյութեր։ Ըստ ծագման՝ շինանյութերը լինում են բնական (օրինակ, քարային շինանյութեր, [[փայտանյութեր]]) և արհեստական (օրինակ, [[ցեմենտ]], [[բետոն]], [[աղյուս]])։ Ըստ կիրառման բնագավառի՝ շինանյութերը բաժանվում են որմնանյութերի, տանիքանյութերի, կապակցանյութերի, մեկուսանյութերի, երեսապատման, դրվագման, սանիտարատեխնիկական, ճանապարհաշինական և այլ նյութերի։ Ըստ քիմիական բաղադրության շինանյութերը ստորաբաժանվում են երկու հիմնական դասի՝ անօրգանական ([[քար]], [[ավազ]], [[կիր]], [[ցեմենտ]], [[գաջ]], [[մետաղ]], [[ապակի]] և այլն) և օրգանական ([[փայտ]], [[պլաստմասսա]], [[բիտում]], [[օլիֆ]] և այլն)։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ շինանյութերը լինում են պինդ (հիմնականում) և հեղուկ։ Պինդ շինանյութեր կարող են լինել խիտ կամ ծակոտկեն (օրինակ, փքած պեռլիտ, գազասիլիկատ)։ Շինանյութերի որակը բնորոշվում է ծավալային կշռով (բնութագրում է ծակոտկենությունը , հետևաբար և ջերմահաղորդականությունը), գազանցիկությամբ (էական նշանակություն ունի շենքի օդափոխության համար), անջրանցիկությամբ (կարևոր է, հատկապես, հիդրոտեխնիկական կաոույցների համար), սառնակայունությամբ (արտահայտվում է ջրահագեցած շինանյութերի բազմակի սառեցմանն ու սառնահալմանը դիմադրելու ունակությամբ), հրակայունությամբ և այլն։ Երեսապատման նյութերի համար կարևոր է նաև արտաքին տեսքը։ [[ՀԽՍՀ]]-ում արտադրվում են գրեթե բոլոր տեսակի շինանյութեր։ Առանձնապես մեծ է բնական քարային շինանյութերի [[արտադրություն|արտադրությունը]]։ը։ Բազմագույն հրաբխային տուֆերն օգտագործվում են որմնաքարի և երեսապատման սալերի ձևով հանրապետությունում և նրա սահմաններից դուրս՝ ԽՍՀՄ բազմաթիվ [[քաղաք]]ներում։ Կան [[տուֆ]]ի արդյունահանման և մշակման մի շարք խոշոր ձեռնարկություններ (այդ թվում հանրահայտ Արթիկտուֆ կոմբինատը)։ Բազալտային խմբի [[ապարներ]]ը կիրառվում են ոչ միայն շենքերի երեսապատման համար, այլև [[Քաղաքաշինություն|քաղաքաշինության]] մեջ՝ որպես [[սալաքար]], մայթերի եզրաքար և սանդղաքար։ Արտադրվում են նաև տարբեր գույնի [[մարմար]]ի, տրավերտինի և [[գրանիտ]]ի շինվածքներ։ Կազմակերպված է բնական ծակոտկեն լցիչների՝ պեմզայի, հրաբխային խարամի և ջարդած [[տուֆ]]ի խոշոր արտադրություն։ Նշանավոր են «Անիպեմզա», [[Կարմրաշեն]]ի հրաբխային խարամի և Աղավնատան տուֆային լցիչների կոմբինատները։ [[Արագած]]ի պեռլիտի գործարանի արտադրանքը օգտագործվում է ոչ միայն [[ԽՍՀՄ]]-ում, այլև արտահանվում է։ [[ՀԽՍՀ]]-ում կան նաև [[ցեմենտ]]ի երկու խոշոր գործարան ([[Արարատ]]ում և [[Հրազդան]]ում), գաջի գործարան ([[Երևան]]ում), խեցեգործական, փայտամշակման, ապակու, ներկանյութերի, բետոնե և երկաթբետոնե շինվածքների բազմաթիվ գործարաններ ։գործարաններ։
 
 
 
 
 
{{ՀՍՀ}}