«Արժեքի աշխատանքային տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
=== Արժեքի մեծություն և չափ===
Ըատ տեսության` արդյունքի [[Արժեք (Տնտեսագիտություն)|արժեքի]] մեծությունը որոշվում է դրա արտադրության համար հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքի քանակով և չափվում է աշխատանքային ժամանակով: Արժեքի աշխատանքային տեսությունը փորձում է գտնել A և B բարիքների արժեքների հավասարության հիմքը: Դա ծախսված հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքն է, որը չափվում է աշխատաժամանակով: Եթե A արդյունքի որոշակի քանակություն փոխանակվում է B արդյունքի որոշակի քանակության հետ, ապա, ըստ տեսության, դրանց արտադրության վրա ծախսվել է նույն աշխատաժամանակը: [[Աշխատանքի արտադրողականություն|Աշխատանքի արտադրողականության]] բարձրացման շնորհիվ կարող է փոխվել այդ հարաբերակցությունը: Որպես ծախսված աշխատաժամի չափանիշ է համարվում հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակը: Դա այն ժամանակն է, որն անհրաժեշտ է միավոր արդյունքի արտադրության համար` արտադրության, աշխատանքի ունակության և ինտենսիվության (լարվածության) միջին մակարդակի առկայության պայմաններում: Արժեքի աշխատանքային տեսության գաղափարախոսները, հատկապես Մարքսը, պարզորոշ տեսնում էին, որ ժամանակի և տարածության մեջ փոխանակության ընթացքում անընդհատ փոփոխվում են տարբեր արդյունքների արժեքները կամ փոխանակային համամասնությունները: Արժեքը պայմանավորված չէ միայն աշխատանքային ծախսումներով, և հաշվի չեն առնված այլ գործոններ, որոնք նույնպես ազդում են փոխանակային համամասնությունների, հետևապես նաև արժեքի մեծության վրա: Արժեքի աշխատանքային տեսության ամենահետևողական գաղափարախոսներից [[Կարլ Մարքս|Կարլ Մարքսը]], հիմք ընդունելով արժեքի աշխատանքային տեսությունը, փորձել է հիմնավորել, որ շեղումները, կապված արդյունքների փոխանակային համամասնության փոփոխության հետ, պայմանավորված են [[արժեք]]ի և [[գին|գնի]] հակասությամբ: Կարլ Մարքսը, գինը համարելով արդյունքի արժեքի դրամական արտահայտություն, դրանք հակադրեց միմյանց: Նույն արդյունքը գնահատելու համար նրա կողմից օգտագործվում է երկու հասկացություն` արժեք և գին: Արժեքը հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքային ծախսումների կրողն է, իսկ գինը` այդ արդյունքի արժեքի դրամական արտահայտությունը: Այլ հավասար պայմաններում կատարյալ իրավիճակ է համարվում, երբ գինը համապատասխանում է արժեքին: Իրական կյանքում գինը անընդհատ փոխվում է, հետևապես չի համապատասխանում արժեքին: Կարլ Մարքսը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կիրառեց մեկ այլ մոդել: Յուրաքանչյուր գնորդ նաև վաճառող է: Եթե նա, իբրև վաճառող, շահում է իր արդյունքի գնի բարձրացման ժամանակ, ապա կորցնում է իբրև գնորդ` մեկ այլ արդյունքի ավելի բարձր գնի պատճառով: Կարլ Մարքսի կարծիքով, եթե որևէ արդյունքի գին բարձրանում է, ապա դա շղթայական ռեակցիայի սկզբունքով տարածվում է մյուս արդյունքների գների վրա: Հետևապես` քանի որ միևնույն սուբյեկտը մի կողմից վաճառող է, իսկ մյուս կողմից` գնորդ, ապա, ըստ վերը նշված տրամաբանության, չի խախտվում արդյունքների փոխանակության համամասնությունը, որի հիմքում ընկած է դրանց համարժեքության սկզբունքը, այսինքն` A=B:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}